close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ենթադրությունը, թե միակողմանի զիջումների սցենարն իրական է, չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

Քաղաքական

3 Հուլիսի 2019, 15:36
 Ենթադրությունը, թե միակողմանի զիջումների սցենարն իրական է,  չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ հայկական կողմը հրաժարվում է ԵԽԽՎ-ն որպես հայ-ադրբեջանական բախման հարթակ օգտագործելուց և այսուհետ հանդես է գալու համաեվրոպական օրակարգով, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանք արժանանալու է ոչ համարժեք պատասխանի, այդ դեպքում ինչպե՞ս է ՀՀ-ն ներկայացնելու իր արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը ԵԽԽՎ-ում:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ այդ հայտարարությանը տեղյակ չէ: «Քանի դեռ ամբողջությամբ չեմ տեսել այդ հայտարարությունը, զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն խորհրդարանական հարթակ է: «Այդ հարցի պատասխանատուն խորհրդարանական հարթակն է, ոչ թե գործադիր մարմինը»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակներից Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ասել էր. «Մենք հրաժարվում ենք ԵԽԽՎ-ն որպես հայ-ադրբեջանական բախման հարթակ ներկայացնելուց, մենք հանդես ենք գալիս համաեվրոպական օրակարգով, իսկ ադրբեջանական ցանկացած սադրանքի պարագայում վերջիններս ստանալու են ոչ թե սիմետրիկ, այլ ասիմետրիկ պատասխան»։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ խմբի կողմից «բովանդակային բանակցություններ» եզրույթի օգտագործմանը,  ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե «Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս», Աննա Նաղդալյանը նշեց, որ «բովանդակային բանակցություններ» եզրույթն առաջին անգամ չէ, որ օգտագործում են: «Եթե նկատել եք` այդ հայտարարության մեջ  «բովանդակային բանակցություններ» եզրույթը կիրառվում է նման բանակցությունների համար մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության համատեքստում, ինչը նշանակում է, որ պետք է շարունակել քայլեր ձեռնարկել նման միջավայրի ձևավորման ուղղությամբ: Այս գործընթացում առաջնահերթը խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն է, այդ թվում՝ ռիսկերի նվազեցման, միջադեպերի հետաքննության և դրանց արձագանքման մեխանիզմների ներդրման միջոցով: Սա ամրագրվել է Դուշանբեի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: Մենք նշել ենք, որ դրանք մեզ համար շարունակում են մնալ առարկայական: Ինչ վերաբերում է Դուշանբե պլյուսին, ապա մենք նշել ենք, որ վաշինգտոնյան հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանում իրադրության և լարվածության թուլացմանը և վերադարձին այն իրավիճակին, որը հնարավոր էր եղել ձևավորել Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունքում, երբ հաստատվել էր օպերատիվ կապ, որը միջադեպերի կանխարգելման ու դրանց արձագանքման տարրեր էր պարունակում, ուստի այժմ անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել այդ մեխանիզմը, այսինքն՝ նաև հրադադարի ռեժիմը: Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում: Վտանգավոր ենթադրություն է, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո: ՀՀ-ն մշտապես խոսել է խաղաղության դիրքերից և բոլորի համար ընդունելի լուծման, բայց սա չի նշանակում, որ խաղաղության համար Հայաստանը պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը: Ենթադրությունը, թե միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է և չի համապատասխանում իրականությանը»,- վստահեցրեց Աննա Նաղդալյանը: 

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica