close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում կանցկացվի գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն

Մշակույթ

2 Հուլիսի 2019, 16:01
 Երևանում կանցկացվի գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն
Սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Երևանում կանցկացվի «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը (Second International Print Biennale, Yerevan 2019):   
 
Հայտագրված հայ նկարիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ արվեստագետներն ու ուսանողները: 
 
Հիմնական՝ մրցութային ցուցադրությանը զուգահեռ, երկու ամիս տևողությամբ ծրագրով նախատեսվում են փորագրանկարչական արվեստի բազմազանությունը բացահայտող, տեսական և կիրառական գիտելիքներ ապահովող մի շարք միջոցառումներ. կիրականացվեն դասախոսություններ, զեկուցումներ, շնորհանդեսներ, հայ և հյուր վարպետների մասնակցությամբ անհատական և խմբակային ցուցադրություններ, արտերկրից ժամանած արվեստագետների ղեկավարմամբ էստամպի ավանդական, ժամանակակից և հեղինակային զանազան տեխնիկաներին նվիրված վարպետության դասեր: Առանձին ցուցահանդեսներով կներկայանան նաև առաջին բիենալեի մրցանակակիրներ Թոմաշ Վինիարսկին /Լեհաստան/ և Մինյե Ժանգը /Չինաստան/:

Հիշեցնենք, որ գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն տեղի էր ունեցել 2 տարի առաջ՝ 2017-ին, որին աշխարհի 76 երկրից մասնակցության հայտ ներկայացրեց 955 արվեստագետ՝ 3230 աշխատանքով, սակայն սկզբնական փուլը հաղթահարեց 50 երկրի 227 արվեստագետ՝ 447 աշխատանքով:

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե- 2017»-ի ժյուրիի կազմում էին Էստոնիայի Տպագրող գրաֆիկների ասոցիացիայի նախագահ, արվեստի մագիստրոս Ինգա Հեամեգին՝ Էստոնիայից /ժյուրիի նախագահ/, Ֆրայբուրգի քաղաքապետարանի Մշակութային գրասենյակի ղեկավար Ախիմ Քյոնեկեն՝ Գերմանիայից /ժյուրիի փոխնախագահ/, Բազելի Քրիստոֆ Մերիան հիմնադրամի Արվեստագետների փոխանակման «Atelier Mondial» միջազգային ծրագրի ղեկավար, դոկտոր Ալեքսանդրա Շտեհելին՝ Շվեյցարիայից, «Կրակովի Գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե»-ի խորհրդի անդամ, Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստների պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության  հիմնադիր նախագահ, արվեստի մագիստրոս Սոնա Հարությունյանը՝ Հայաստանից:

Երկու օր տևած լարված, քննարկումներով լի ընտրությունից հետո միջազգային ժյուրին որոշեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե- 2017»-ի հաղթողների և մրցանակակիրների անունները.

 Գլխավոր մրցանակ՝ Դարինա Պիևա /Բուլղարիա/

Առաջին մրցանակ՝ Թոմաշ Վինիարսկի /Լեհաստան/

Երկրորդ մրցանակ՝ Մինյե Ժանգ /Չինաստան/

Երրորդ մրցանակ՝ Արման Վահանյան /Հայաստան/

Ընտրության ընթացքում ժյուրին սահմանել էր ևս երկու մրցանակ.

 Ժյուրիի Հատուկ մրցանակ` Ուլրիխ Վոլֆ       /Գերմանիա/

Ժյուրիի անդամ դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբայի Հատուկ մրցանակ՝

Գուդրուն Կոպպել /Էստոնիա/

 Երևանյան առաջին բիենալեի Պատվոգրերին արժանացան հետևյալ արվեստագետները (այբբենական կարգով).

Շերին Ադնան /Իրաք, Քուրդիստան/

Զախարիաս Արվանիտիս /Հունաստան/

Մոնիկա Բժեգովսկա /Լեհաստան/

Յուտամաս Բունչարոեն /Թայլանդ/

Կարեն Կունց /ԱՄՆ/

Ջոնաթան ՄքՖադդեն /ԱՄՆ/

Տիանֆենգ Յանգ /Չինաստան/

Ռիմա Նանյան /Հայաստան/

Տիգրան Սահակյան /Հայաստան/

Ելենա Սրեդանովիչ /Սերբիա/

Քլեո Վիլքինսոն /Ավստրալիա/

Կառոլ Տեքսիե /Ֆրանսիա/

Հաշվի առնելով ներկայացված աշխատանքների գեղարվեստական և կատարողական բարձր մակարդակը՝ բիենալեի կազմկոմիտեի կողմից, սեփական ընտրությամբ, ևս 15 արվեստագետի շնորհվեց համարժեք Պատվո վկայագրեր:

Պետեր Ալլիկ /Էստոնիա/

Մարգարիտ Լեմանն /Շվեյցարիա/

Ֆու Լիու /Չինաստան/

Քլաուս Լյոշե /Գերմանիա/

Նաթան Մելց /ԱՄՆ/

Փենգչենգ Յանգ /Չինաստան/

Մագդա Շփլիթ /Լեհաստան/

Կրաիսակ Չիրաչայսակուլ /Թայլանդ/

Կարոլ Պոմիկալա /Լեհաստան/

Յակո Պուտկեր /Նիդերլանդներ/

Յուանհե Սաի /Չինաստան/

Մալգորժատա Ստախուրսկա /Լեհաստան/

Արմեն Տեր-Մկրտչյան /Հայաստան/

Աննա Տրոյանովսկա /Լեհաստան/

Յուան Քսիանգ /Չինաստան/

«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե- Երևան 2017»-ի արդյունքներն ամփոփվեցին նաև պատկերագրքի տեսքով:

Գեղարվեստական տպագրության (փորագրանկարչություն, էստամպային գրաֆիկա) միջազգային ցուցադրություն-մրցույթների կազմակերպումը սկսվել է XX դարի երկրորդ կեսից: Այժմ աշխարհում գոյություն ունեն կերպարվեստի այս ճյուղին նվիրված շուրջ հիսուն գործող փառատոններ՝ ամենալայն աշխարհագրությամբ: Գրաֆիկական ֆորումների և դրանց մասնակիցների քանակն անշեղորեն աճում է:

Գեղարվեստական տպագրության նկատմամբ լայն հետաքրքրությունն ունի իր բացատրությունը. փորագրանկարները կատարվում են թղթի վրա, ունենում որոշակի տպաքանակ, համեմատաբար համեստ արժեք և շատ հարմար են փոստով ուղարկելու համար: Բայց ներկայացվող ստեղծագործությունների հեղինակները միայն գրաֆիկներ չեն, ինչն անհամեմատ մեծացնում է ցուցադրության շրջանակը և առավել լայն  ներկայացնում աշխատանքների գեղարվեստական գաղափարաբանությունը` հնարավորություն ընձեռելով ավելի ամբողջական դիտարկել ձևաբանական նորագույն միտումները կերպարվեստում:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica