close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+19°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահագն Դավթյանի մեդալն ուժ տվեց ինձ. Արթուր Դավթյան

Սպորտ

1 Հուլիսի 2019, 22:31
   Վահագն Դավթյանի մեդալն ուժ տվեց ինձ. Արթուր Դավթյան

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի հենացատկի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմել է  տպավարությունների մասին:

«Անբացատրելի զգացողություններ են, չեմ կարող ոչինչ ասել: Այս մեդալը մեզ շատ էր պետք, ուրախ եմ, որ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց. դա ինձ ուժ տվեց և վարժությունս կատարեցի անթերի: Շնորհակալ եմ մարզիչներիս, ընկերներիս, ովքեր կողքիս էին, օգնում էին: Երեկվանից հետո դժվար էր, բայց հոգեբանորեն հավաքվեցի և կարողացա այսօր լավ հանդես գալ»,- ասել է  Արթուր Դավթյանը:

Եվրոպական խաղերում Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաեւ բազմամարտի (5-րդ տեղ) եւ ազատ վարժության (6-րդ տեղ) եզրափակիչներում:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica