close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է. Ավագ Ավանեսյան

Տնտեսական

28 Հունիսի 2019, 11:49
 Հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է. Ավագ Ավանեսյան

Հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է։ Այս մասին Դիլիջան քաղաքի` ԿԲ ուսումնական կենտրոնում անցկացվող հայ-վրացական գործարար համաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Վրացական տուրիզմը բավական զարգացած է, բայց նաև պետք է նայել, թե ինչ բնակլիմայական պայմաններ ունի Վրաստանը: Ռուսները գնում են Վրաստան` հանգստանալու, քանի որ ծովափնյա զբոսաշրջությունն այլ վայրերում ավելի թանկ է, քան Վրաստանում: Բացի այս` կա նաև այլ երկիր գնալու հնարավորություն: Հայաստանը ծովափնյա տուրիզմ չի կարող առաջարկել, մենք առաջարկում ենք էքստրիմ տուրիզմ, մշակութային տուրիզմ, գաստրոտուրիզմ, որը կարող է միացյալ արդյունքով ծառայել և՛ մեզ մոտ, և՛ վրացիների»,- ընդգծեց փոխնախարարը:

Անդրադառնալով սահմանային` հայ-վրացական կամրջի կառուցմանը` Ավանեսյանն ասաց, որ դա միանշանակ նպաստելու է հայ-վրացական առևտրաշրջանառության աճին: «Արագությունն է բարձրանալու,  ենթակառուցվածքների որակը, իսկ հատկապես միջսահմանային ենթակառուցվածքների որակը չափազանց կարևոր է տնտեսվարող սուբյեկտների համար: Սա առաջին ծրագրերից մեկը կարող է լիներ, որտեղ հայկական և վրացական կողմերը համագործակցելով ստեղծում են արդյունք: Եթե այս ծրագիրը հաջողի, մենք արդեն կփորձարկենք այլ ծրագրեր: Սա խոր համագործակցության առաջին քայլը կլինի, այո, մեր երկրները կարող են շատ ավելի սերտ համագործակցել և ստեղծել ավելի բարձր արդյունք»,-նշեց Ավանեսյանը:

Հավելենք, որ այսօր Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողով, որին մասնակցում է մոտ 200 գործարար ՀՀ-ից և  Վրաստանից: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica