Բակո Սահակյանը Տիգրանակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Տիգրանակերտում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է՝ հատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման եւ հակահրդեհային աշխատանքների իրականացմանը:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: