close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցանկացած դեպքում գազի գնի տարբերությունը հասարակությունը չի վճարի. Բաղրամյան

Տնտեսական

27 Հունիսի 2019, 16:12
 Ցանկացած դեպքում գազի գնի տարբերությունը հասարակությունը չի վճարի. Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիներին սահմանին գազի գնի ձևավորման մոտեցումների, որոշակի գնային մոդել ունենալու մասին փաստաթուղթ է պատրաստվում ։ Ինչ վերաբերում է ՌԴ-ից մատակարարվող գազին,  ապա դրա համար վճարում է «Գազպրոմ Արմենիա»-ն, և պետությունը գազի համար պարտք չի կուտակում:

«Վերոնշյալ փաստաթուղթն ունենալու համար բանակցություններն իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում են էներգետիկայի նախարարությունը ու «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ռուսական «Գազպրոմ»-ից մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք», - ասաց Բաղրամյանը։

Հարցին` հնարավո՞ր է բանակցությունների ավարտից հետո որևէ բան փոխվի, և գումարային տարբերությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն վճարի, այլ այդ պարտավորությունը դրվի ժողովրդի վրա, նա մերժողական կտրուկ պատասխան տվեց։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica