close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ ԱԺ-ն հաստատել է 2018թ. պետբյուջեի տարեկան հաշվետվությունը

Արցախ

27 Հունիսի 2019, 15:57
 ԱՀ ԱԺ-ն հաստատել է 2018թ. պետբյուջեի տարեկան հաշվետվությունը

Այսօր՝ հունիսի 27ին, ԱՀ Ազգային ժողովը գումարել է 9-րդ նստաշրջանի վերջին նիստը: 

Նիստում քննարկվել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը մանրամասն ներկայացրել է նախորդ տարվա բյուջեի կատարողականը, որից հետո Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը ներկայացրել է պալատի ուսումնասիրությունների արդյունքները՝ արժանահավատ գնահատելով նախորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականը:

ԱՀ 2018թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը խորհրդարանը հաստատել է 26 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Ապառաժը» տեղեկացնում է՝ «Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկել 2018թ. պետական բյուջեի կատարողականին, իսկ խմբակցության տեսակետը խորհրդարանին է ներկայացրել Ազգային ժողովի փոխնախագահ, խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը.

««Դաշնակցություն» խմբակցությունը՝ ուսումնասիրելով ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գտնում է, որ իրոք վերջին տարիներին ԱՀ կառավարությունը նպատակային աշխատանքներ է կատարել տնտեսական զարգացմանը նպաստող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես իրական քայլ է կատարել գործարարների եւ սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանվածության, հարկային վարչարարության մեղմացման, գյուղին եւ գյուղատնտեսությանը, պետական աջակցության ուղղությամբ:

«Դաշնակցություն» խմբակցությունը կարեւոր է համարում նաեւ Արցախի Հանրապետությունում  տնտեսական աճի հարաճուն զարգացումը, մասնավորապես  հաշվետու տարում ապահովել է 11.9 %  տնտեսական աճ: Նմանօրինակ աճը հնարավորություն է տվել լուծել` սոցիալական նշանակության բազմաթիվ հարցեր:

Ողջունելի է 2018թ-ի բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ աճը 2017թ-ի համեմատ: Այն կազմել է 35 %: 3մլդ դրամով կրճատվել է ԱՀ 2018 պետական բյուջեի դեֆիցիտը:

Կատարողականի հաշվետվությամբ տնտեսության ընդհանուր բնութագրությունը խմբակցությունը գնահատում է կայուն և տոկոսային համեմատությամբ զարգացող:

Նշված ներկայացված ֆինանսական փաստերի հետ միասին խմբակցությունը ուշադրություն է դարձնում հետևյալ հանգամանքներին՝

1.Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում կարևոր է՝ որպես դինամիկ զարգացող երկրի փաստաթուղթ, բացի անվանական ՀՆԱ –ի և դրա ֆինանսական իրական ծավալների արտացոլումից, ներառված լինի նաև տնտեսական ակտիվության տարատեսակ տարեկան ցուցանիշները:

Հաշվի առնելով, որ վերջին տարիներին իշխանությունների կողմից  մշտապես կարևորվել է նաև առողջապահության.կրթության և մշակույթի ոլորտների զարգացումը, գտնում ենք անհրաժեշտ է նաև ներառել մարդկային զարգացման ինդեքսի, մասնավորապես կյանքի սպասվող տևողության, կրթության մակարդակի և մարդկանց կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշներ՝ թույլ տալով նաև բնութագրել երկրի տնտեսության որակական կողմերը:

2.Տեսանելի է, որ բյուջեի կատարողականի հաշվետվութան վերլուծությունը մեծամասամբ արտացոլում է եկամուտներն ու ծախսերը: Բացակայում է ՀՆԱ-ում արտացոլված  ոլորտների  ենթաճյուղերի դասակարգման վերլուծությունը, մասնավորապես ճյուղերի այս կամ այն ենթաճյուղերի աճին նպաստող գործոններն ու երբեմն էլ անկման պատճառները:

3.Ուսումնասիրելով պահուստային ֆոնդի ծախսերը, եկել ենք այն եզրահանգման, որ պահուստային ֆոնդի ծախսերի մի մասը ցույց են տալիս տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պլանավորման աշխատանքներում գործադիրի գերատեսչությունների առավել մասնագիտական և խորը բյուջետային պլանավորման անհրաժեշտությունը: Օրինակ՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը հատկացվել է 517.554.8 հազար դրամ: Կարծում ենք այն պետք է լիներ պետական բյուջեի պլանավորված միջոցառումների ծրագրերի շրջանակներում:

Բացի դրանից, անհրաժեշտ ենք համարում պահուստային ֆոնդի ծախսերի համար նախապես սահմանել առաջնահերթ ուղղություններ,որոնք կկազմեն պահուստային ֆոնդի ոչ պակաս քան 80%-ը: Ցանկալի է, որ այդ միջոցները նպատակաուղղվի Արցախի գյուղերի զարգացմանը:

4.Հարկային եկամուտների 35% աճը, որի էական մասը ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման շնորհիվ, մարտահրավեր է նետում երկրի կառավարությանը առավել մեծ ջանքեր և առավել արագ տեմպեր ապահովել տնտեսության դիվերսիֆիկացման աշխատանքներում:

5.Կառավարության հարգելի ներկայացուցիչներ, ուշադրություն ենք դարձրել նաև այն հանգամանքին, որ ծախսումների մասով արտացոլված մի շարք ծրագրերում անգամ հակիրճ նկարագրված չէ  դրանց ֆինանսավորման շնորհիվ արձանագրված փաստացի արդյունք ներկայացնող տվյալները: Գտնում ենք, որ ծախսերը պետք է կատարվի շատ արդյունավետ՝ առաջնայինի և երկրորդնայինի դասակարգմամբ:

Մենք՝ որպես կուսակցություն և խմբակցություն, կարևորում ենք գյուղի և գյուղատնտեսության զարգացման հարցերը:

Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 3.9 %-ի չափով նվազումը մտահոգիչ է:

Վստահ ենք, որ մեր առաջարկները տեղ կգտնեն 2019 թվականի տարեկան հաշվետվության մեջ:

Հարգելի գործընկերներ, ելնելով վերոնշյալից «Դաշնակցություն» խմբակցությունը ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գնահատում է դրական»:

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica