close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում շարունակվում են բերքահավաքի աշխատանքները. նախորդ տարվա համեմատ` ցուցանիշները ցածր են

Արցախ

27 Հունիսի 2019, 15:51
 Արցախում շարունակվում են բերքահավաքի աշխատանքները. նախորդ տարվա համեմատ` ցուցանիշները ցածր են

Հունիսի 27-ի դրությամբ Արցախի Հանարապետությունում այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 67 հազար 762 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 49 հազար 97 հա:

 Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է  ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար  Վիլեն Ավետիսյանը՝ նշելով,  որ  համախառը  բերքը   կազմել  է  84  հազար  307  տ: Միջին  բերքատվությունը   հա-ից  կազմել  է  17,2  ց:
 
Վ. Ավետիսյանի խոսքով՝ հնձվել  է  20 հազար  279  հա  ցորեն   և   28  հազար  818  հա  գարի:  Ցորենի  համախառը  բերքը  կազմել  է  36  հազար  578  տ, իսկ  գարունը՝  47 հազար  779 տ: Ցորենի   միջին  բերքատվությունը  հեկտարից   կազմել  է  18 ց, իսկ  գարունը՝   16,6  ց:
 
Ըստ   փոխնախարարի՝  բերքահավաքի   աշխատանքներում   ներգրավված   է  206  կոմբայն:
Խոսելով  ստացած   արդյունքներից՝  մեր  զրուցակիցն ասել է, որ  նախորդ  տարվա  համեմատ    ցուցանիշները   ցածր  են, որի   պատճառը եղանակային  անբարենպաստ  պայմաններն  են:
Անկախության երթ՝ Երևանում
18 Սեպտեմբերի 2019, 15:06 Անկախության երթ՝ Երևանում
Ախուրյան գետի կամուրջը (Անի)
18 Սեպտեմբերի 2019, 13:18 Ախուրյան գետի կամուրջը (Անի)
Ջրանջատում՝ Նոր Նորքում
18 Սեպտեմբերի 2019, 12:52 Ջրանջատում՝ Նոր Նորքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica