Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հողները «օկուպանտից». Ալիև
Արցախ

Հունիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ջամշիդ Նախիջևանսկիի անվան ռազմական ուսումնարան և ծանոթացել վերանորոգումից հետո ստեղծված պայմաններին. հայտնում է АзерТАдж-ը:
Նա շնորհավորել է զինվորներին Ադրբեջանական բանակի օրվա կապակցությամբ և անդրադարձել ԼՂ հակամարտությանը:
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմն դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-մասնավորապես ասել է Ալիևը:
Նա նաև այդ համատեքստում խոսել է ադրբեջանակնա բանակի հզորացման մասին: