close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-4°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազեցվել է մինչև 6 ամիս

Տարածաշրջան

26 Հունիսի 2019, 14:56
 Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազեցվել է մինչև 6 ամիս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է նոր զինվորական ծառայության մասին օրենքը: Իշխող ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը նշել է. «Մեր նախագահը ԹԱՄԺ-ում ընդունված «Զինծառայության մասին» օրենքը ստորագրել է»:

Երեկ ԹԱՄԺ-ում ընդունված օրենքի համաձայն` զինվորական ծառայությունն իջեցվում է 6 ամսի` նախկին 12-ի փոխարեն, և  մտցվում է վճարովի զինծառայություն:

Ծառայությունը սերժանտների և շարքայինների համար կլինի 6 ամիս, իսկ պահեստազորի սպաների և ենթասպաների համար` 12 ամիս:

Բացի այդ` օրինական վճարի դիմաց պարտադիր ժամկետային ծառայությունից ազատվելը գործելու է մշտապես: Օրինական վճարը կազմում է 31.000 թուրքական լիրա. հաղորդում է sozcu.com.tr կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica