close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվան կհամոզի ԱՄՆ-ին և Իրանին` երկխոսություն սկսել. Լավրով

Աշխարհ

26 Հունիսի 2019, 14:44
 Մոսկվան  կհամոզի ԱՄՆ-ին և Իրանին` երկխոսություն սկսել. Լավրով

Մոսկվան կհամոզի ԱՄՆ-ին և Իրանին` երկխոսություն սկսել ճգնաժամի կարգավորման համար: Այդ մասին Միացյալ Արաբական Էմիրությունների ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք կհամոզենք  մեր իրանցի և ամերիկացի գործընկերներին, որ անհրաժեշտ է հեռանալ այդ վտանգավոր գծից, սկսել կարգավորել հակասությունները քաղաքակիրթ երկխոսության միջոցով: Իհարկե, դա ենթադրում է վերջնագրերի, պատժամիջոցների և շանտաժի քաղաքականության դադարեցում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Իրանը խոցեց իր օդային տարածքը խախտած անօդաչու: ԱՄՆ-ն ի պատասխան պատժամիջոցներ սահմանեց իրանական քաղաքական և ռազմական ղեկավարության, այդ թվում` երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica