Կատարվեց վրացի ցուցարարների ևս մեկ պահանջը
Տարածաշրջան

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված փաստաբան Բեկա Բասիլայան ազատ է արձակվել: Այդ մասին նա ասել է IPN-ի հետ զրույցում. հայտնում է Minval.az-ը:
Նշվում է, որ դա ցուցարարների պահանջներից մեկն էր:
Ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն 6 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: