close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+16°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ԱԺ նախագահ

Քաղաքական

25 Հունիսի 2019, 19:09
 ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է իր առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը.

«ՏՄՊՊՀ-ի և ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն կվերապահվի կառավարությանը, իսկ այդ հանձնաժողովների անդամի թեկնածու (կրկին վարչապետի փոխարեն)՝ հաջորդաբար կառավարությանը, ԱԺ կառավարող խմբակցությանը և ընդդիմադիր խմբակցությանը,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը, իսկ հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը՝ ԱԺ կառավարող խմբակցությանը, ընդդիմադիր խմբակցությանը և Բարձրագույն դատական խորհրդին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կվերապահվեն նոր գործառույթներ, այդ թվում՝ պաշտոնյաների և դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ տալու իրավասությունը։ Սա էական քայլ է դեպի խորհրդարանի դերի բարձրացում՝ ընդդիմության դերակատարման ընդգծմամբ, և առհասարակ դեպի վերահսկողության, հաշվետվողականության և թափանցիկության ինստիտուցիոնալ ամրապնդում։ Զարմանում եմ միայն, որ ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին այս առաջարկներին։ Ենթադրում եմ, որ կշարունակեն ելույթներ ունենալ «սուպերվարչապետության» վերացման անհրաժեշտության մասին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica