close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+6°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաբաջանյանի չհիմնավորված ելույթից հետո հրաժարական չեմ տա. Յոլյան

Հասարակություն

25 Հունիսի 2019, 15:33
 Բաբաջանյանի չհիմնավորված ելույթից հետո հրաժարական չեմ տա. Յոլյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե ինքը կապ ունի նախկին իշխանության հետ և պետք է հեռանա:

Ըստ նրա` ձևակերպումները՝ յուրայիններ, ոչ յուրայիններ, ճիշտ չեն ու վտանգավոր են այս երկրի համար: «Այն մարդիկ, որոնք կարող են ներդրում ունենալ ներկայիս իրավիճակում երկրի զարգացման համար, պետք է զտվեն ու աշխատեն»,- ընդգծեց Յոլյանը:

«Պաշտոնից կառչած չեմ, բայց կան սկզբունքներ: Երեկ ինձ երիտասարդը հարց էր տալիս՝ հրաժարական կտա՞մ, թե՞ ոչ:  Արման Բաբաջանյանի սուբյեկտիվ, ոչ հիմնավորված, ոչ մի բան չպարունակող ելույթից հետո միանշանակ չեմ տա, բայց երբ գտնեմ, որ արդեն անելիք չունեմ... Ասեմ, որ զբաղվելու այլ շատ բաներ էլ ունեմ»,- հստակեցրեց Լևոն Յոլյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica