close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի ԱԳՆ խոնակը մեկնաբանել է Իսլամական հեղափոխության առաջնորդի և Իրանի ԱԳՆ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու` ԱՄՆ որոշումը

Տարածաշրջան

25 Հունիսի 2019, 10:30
 Իրանի ԱԳՆ խոնակը մեկնաբանել է Իսլամական հեղափոխության առաջնորդի և Իրանի ԱԳՆ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու` ԱՄՆ որոշումը

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է ԱՄՆ-ի` Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը:

«Իսլամական հեղափոխության առաջնորդի եւ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի դեմ պատժամիջոցների սահմանումը նշանակում է դիվանագիտական ուղու մշտական փակում ԱՄՆ-ի անօգնական կառավարության հետ: Թրամփի կառավարությունը ոչնչացնում է անվտանգության եւ կայունության ապահովման համար ընդունված միջազգային բոլոր մեխանիզմները»,- գրել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նա վերջում ավելացրել է #B_Team հեշթեգը:

Հիշեցնենք՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Նա նոր պատժամիջոցները «կոշտ հարված» է անվանել եւ ասել, որ դրանք Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդին կզրկեն ֆինանսական գործիքների հասանելիությունից:

Ավելի ուշ ԱՄՆ ֆինանսների նախագահ Ստիվեն Մենուչինը հայտարարել է, որ մինչև շաբաթվա վերջը պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica