close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի վերաբերյալ

Իրավունք

24 Հունիսի 2019, 22:11
 Գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի վերաբերյալ

Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

ՍՊԸ-ի տնօրեն Հ. Ստեփանյանը հայտնել է, որ Կ. Փոլադյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, թարգմանչական ծառայությունների համար օգտվում է մեկ այլ ՍՊԸ ծառայություններից, որի դիմաց վճարում է ավելի բարձր գին, ինչի հետևանքով պետությանը պատճառվում է խոշոր չափի գույքային վնաս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica