close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով–Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ` զիջումների հետ կապված. Նարեկ Մալյան

Քաղաքական

24 Հունիսի 2019, 19:52
 Ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով–Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ` զիջումների հետ կապված. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, ով բողոքի ակցիա էր անցկացնում ԱԺ դիմաց, հայտարարեց, որ այսօր տեղեկություն է ստացել այն մասին, որ Մամեդյարով- Մնացականյան հանդիպման ժամանակ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ կապված զիջումների հետ, և այդ ճանապարհին նրանց խանգարում է Սահմանադրական դատարանը:

Նա սթափության կոչ արեց ԱԺ պատգամավորներին` չանել սխալ քայլեր, քանի որ այդ դեպքում ժողովուրդը չի աջակցի նրանց ու դուրս կվռնդի ԱԺ-ից:

«Ինչ-որ պահից ժողովուրդը հասկանալու է, որ խաբված է: Ահա ինչու առաջարկում եմ ձեզ` բանակցել մեզ հետ, թոթափել ձեր վրայից պետական դավաճանի պիտակը: Մենք արձանագրում ենք, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, եթե նրանք գնում են արկածախնդրության ճանապարհով, ապա մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»,- ասաց Մալյանը` հավելելով, որ պառակտում է կանխատեսում «Իմ քայլը» դաշինքում, քանի որ այնտեղ կան մարդիկ, ովքեր թեև շուտ են ոգևորվել, սակայն բանական են ու ողջամիտ ու կհասկանան, որ հանուն իշխանության պետք չէ զիջել պետականությունը: 

Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վաղվանից ացնելու են պարբերական բողոքի ակցիաների  ՍԴ շենքի դիմաց,  ՍԴ անխափան աշխատանքը ապահովելու նպատակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica