close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է

Հասարակություն

24 Հունիսի 2019, 16:45
 Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է. նա կդառնար 22 տարեկան, հայտնում է Արցախպրես-ը: 

Արթուր Գևորգյանը ծնվել է 1997 թ.-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Սովորել է Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում: Սիրում էր նկարել: Ուսումն ավարտելուց հետո մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն` աշխատելու նպատակով: 18 տարին լրանալուց հետո վերադարձել էր հայրենիք ու անցել ծառայության:
 
2016 թ.-ին Արթուրը մասնակցել է Ջրականի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Ապրիլի 3-ի լույս ապիլի 4-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ, ընկել է հերոսի մահով:
 
Նրա հաճախած դպրոցի դասարանում հատուկ անկյուն է պատրաստվել Արթուրի համար, որտեղ զարդարել են նրա ձեռքով պատրաստված պաստառներով, ձեռքի աշխատանքներով և նկարներով:
 
Արթուր Գևորգյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:
Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica