close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի դարաշրջանն ավարտվում է. համաշխարհային մամուլի անդրադարձը Ստամբուլի ընտրություններին

Տարածաշրջան

24 Հունիսի 2019, 16:45
 Էրդողանի դարաշրջանն ավարտվում է. համաշխարհային մամուլի անդրադարձը Ստամբուլի ընտրություններին

Համաշխարհային մամուլն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին, որոնց արդյունքում ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն 806.426 ձայնով առաջ էր անցել գլխավոր մրցակից` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմից: Այս պարտությունը 2002 թ. ի վեր, երբ Էրդողանը եկավ իշխանության, առաջին խոշոր պարտությունն էր:

Ընտրությունների արդյունքները չվրիպեցին միջազգային մամուլի աչքից:

Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ «Թուրքիայի նախագահը Ստամբուլում ցավալի պարտություն կրեց, և դա Էրդողանի քաղաքական կարիերայի ամենամեծ պարտությունն է»: «Էրդողանի և նրա կուսակցության` Ստամբուլում 25 տարվա իշխանությունն ավարտվեց, և Էրդողանի անպարտելիության մթնոլորտը մեծ վնաս է կրում ու ցույց տալիս նրա 16-ամյա իշխանության թուլացումը»,- գրել է թերթը:

Ամերիկյան մեկ այլ` The Wall Street Journal օրաթերթը նշում է, որ այս ընտրության արդյունքները տնտեսական խնդիրների հետևանք են. «Մարտ ամսվա ընտրություններում Անկարայի կորստին ավելացած այս արդյունքները ԱԶԿ թեկնածուի համար անթիվ հանրահավաքներ կազմակերպած Էրդողանի համար մեծ ցավ են: Էրդողանի նախագահությունը 2023 թ. կավարտվի: Ստամբուլում պարտությունը ցույց է տալիս, անցած տարվանից սկսված, տնտեսական խնդիրների պարագայում ժողովրդի աջակցության նվազումը»:

Բրիտանական The Guardian պարբերականը նշում է, որ այս հաղթանակը ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության քարոզարշավի հետևանքն է, որն ավելի ընդունելի էր ընտրողների մոտ: «Էքրեմ Իմամօղլուն պարտության մատնեց ԱԶԿ-ին, քանզի ՀԺԿ-ի` առանց կրոնական, ազգային խտրականությանի, հասարակ քարոզարշավն ավելի ընդունելի էր ընտրողների մոտ: Սա լուրջ հարված էր Էրդողանին և նրա կարիերիայի ընթացքում չտեսնված մի երևույթ»,- գրում է թերթը:

«Էրդողանի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին: Եթե Թուրքիան իսկապես ժողովրդավար երկիր լիներ, ապա Էրդողանը շնորհակալություն կհայտներ և գեղեցիկ ձևով թոշակի կանցներ: Բայց ո'չ Թուրքիան է ժողովրդավար երկիր, ո'չ էլ Էրդողանն է ժողովրդավար քաղաքական գործիչ: Որովհետև Էրդողանը գիտի, որ իշխանությունը թողնելուց հետո չի կարող Մարմարա ծովի ափին գտնվող իր առանձնատանը հանգիստ ապրել: Վստահ է, որ կոռուպցիայի, սահմանադրական կարգի տապալման և այլ գործերով կանգնելու է դատարանի առջև»,- նշում է գերմանական  DİE WELT-ը:

ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica