close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաշվեքննիչ պալատի նախագահ Յոլյանը չի մտածում հրաժարականի մասին

Հասարակություն

24 Հունիսի 2019, 16:37
 Հաշվեքննիչ պալատի նախագահ Յոլյանը չի մտածում հրաժարականի մասին

Այսօր խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավորներից Արման Բաբաջանյանը բավականին սուր քննադատության ենթարկեց պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ նրան կապելով նախորդ իշխանությունների հետ և  ոչ արժանապատիվ համարելով նրա ներկայությունը ԱԺ դահլիճում։

Լրագրողները ԱԺ դահլիճ շտապող Յոլյանին հանդիպեցին միջանցքում: Նա հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին՝ շեշտելով, որ վաղն ասուլիս կլինի, որի ընթացքում կհնչեն հուզող հարցերի պատասխանները։ Այնուամենայնիվ, միակ  հարցը, որին Յոլյանը ցածրաձայն պատասխանեց, հնարավոր հրաժարականին էր վերաբերում։

– Մտածո՞ւմ եք հրաժարականի մասին, – հարցրեց լրագրողներից մեկը։

– Ոչ, – արձագանքեց Յոլյանը։

 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica