close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում Էրդողանի դիրքերի թուլացումը նրան կստիպի դիմել ավանտյուրայի Հարավային Կովկասում. Սաֆրաստյան

Քաղաքական

24 Հունիսի 2019, 16:01
 Թուրքիայում Էրդողանի դիրքերի թուլացումը նրան կստիպի դիմել ավանտյուրայի Հարավային Կովկասում. Սաֆրաստյան

Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրությունների արդյունքում հաղթեց Թուրքիայի Հանրապետական-ժողովրդական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ պարտության մատնելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց՝ սա ծանր հարված էր թե' կուսակցությանը, թե' Էրդողանին, քանի որ Ստամբուլը Թուրքիայի ֆինանսական և տնտեսական կենտրոնն է: «Ստամբուլում է արտադրվում Թուրքիային ՀՆԱ-ի 30 տոկոսից ավելին, և ինչպես Էրդողանն էր ասում՝ ով պարտվի Ստամբուլի ընտրություններում, կպարտվի նաև համաթուրքական ընտրություններում, ինչը տեղի ունեցավ: Սա ծանր հարված էր թե' կուսակցությանը, թե' անձամբ Էրդողանին, քանի որ նա այստեղ էր սկսել իր քաղաքական կարիերան 1994 թվականից., 25 տարի Ստամբուլը գտնվում էր սկզբից նրա, ապա նրա ստեղծած կուսակցության հսկողության տակ, և առաջին անգամ նրանք այդտեղ կորցրեցին իրենց հսկողությունը»,-նշեց Սաֆրաստյանը:

Թուրքագետն ուշադրություն հրավիրեց Իմամօղլուի կերպարին` նա որոշ չափով հիշեցնում է երիտասարդ Էրդողանին, նա ևս Տրապիզոնի  շրջակայքի  գյուղերից է, եկել է մայրաքաղաք, զբաղվել ֆուտբոլով՝ Թուրքիայում հայտնի ֆուտբոլային ակումբի մենեջեր է եղել, սակայն, ի տարբերություն Էրդողանի, լավ կրթություն է ստացել Ստամբուլի համալսարանում, մինչդեռ Էրդողանը մասնավոր անհայտ բուհ է ավարտել: «Տարածում էին, թե նա Պոնտոսի հույն է, ինչը, թերևս, ավելի նպաստեց նրա հաջողությանը կրկնակի ընտրություններում, իսկ հաջողությունն ակնհայտ է` նախորդ ընտրություններում Իմամօղլուն ստացել է 13.000 ձայն, այս ընտրություններում՝ ավելի քան 800.000»,- ասաց թուրքագետը:

Ըստ նրա` ակնհայտ է, որ նոյեմբերին վաղաժամ խորհրդարանական ընտրություններ չեն լինի, ինչը խոստացել էր Էրդողանը Ստամբուլի կրկնակի ընտրություններում հաղթանակի դեպքում: «Կուժեղանան այն գործընթացները, որոնք տեղի են ունենում «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդերքում և ժամանակին ԱԶԿ-ի կարևոր դեմքերի շրջանակում: Աբդուլլահ Գյուլը, Ալի Բաբաջանը, Ահմեդ Դավութօղլուն քննարկումներ են անցկացնում, և չի բացառվում, որ կստեղծվի նոր կուսակցություն, որը կընդգրկի ԱԶԿ-ից դուրս եկած հեղինակավոր գործիչների: Սա կլինի երկրորդ հարվածը Էրդողանին, քանի որ այդ գործիչները դժգոհ են Էրդողանից: Երրորդ՝ Էրդողանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին և հատկապես՝ վերջին ամիսներին բավական մեկուսացրեց նրան և՛ երկրի ներսում, և՛ միջազգային թատերաբեմում` ԱՄՆ-ում և Եվրոպայում գնալով մեծանում է դժգոհությունը նրանից, այդ թվում՝ ՌԴ-ի հետ կնքված` Ս-400-ի մատակարարման գործարքի համատեքստում: Թուրքիայում դժգոհ են նաև Էրդողանի տնտեսական քաղաքականությունից, քանի որ երկրում տնտեսական դրությունը վատանում է, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ի մտցրած կարճաժամկետ պատժամիջոցները` հոգևորականի հետ կապված, մեծացրել են սղաճը: Մտավորականների շրջանում դժգոհություն կա նաև Էրդողանի իսլամամետ քաղաքականության հետ կապված, նրանք համարում են, որ Էրդողանը դավաճանում է Աթաթուրքին»,- մանրամասնեց Սաֆրաստյանը:

Թե որքանո՞վ Թուրքիայում Էրդողանի դիրքերի թուլացումը կազդի Ադրբեջանի արտաքին քաղաքականության և գործողությունների վրա, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց՝ Էրդողանի դիրքերի թուլացումն ազդելու է Թուրքիայի քաղաքականության վրա Հարավային Կովկասում, հնարավոր են ավանտյուրային քայլեր` Ադրբեջանի միջոցով:

 «Չեմ բացառում, որ Էրդողանի դիրքերի թուլացումը կստիպի նրան դիմել հերթական ավանտյուրաներից մեկին, և այս անգամ` արդեն Հարավային Կովկասում. հնարավոր է, որ Թուրքիան դրդի  Ադրբեջանին, և նա իր ագրեսիվ պահվածքն առավել ագրեսիվ դարձնի՝ դիմելով լայնածավալ գործողությունների: Իսկ Թուրքիան էլ ցույց տա, թե օգնության ձեռք է մեկնում իր եղբորն ու դաշնակցին` դրանով ուժեղացնելով Թուրքիայում ազգայնամոլական տրամադրությունները, որոնք կփորձի օգտագործել իր հեղինակությունը վերականգնելու համար: Ես դա չեմ բացառում»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica