close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նպաստ են ստացել ընտանիքներ, որոնք փաստացի չեն բնակվում տվյալ հասցեում. Յոլյան

Հասարակություն

24 Հունիսի 2019, 15:21
 Նպաստ են ստացել ընտանիքներ, որոնք փաստացի չեն բնակվում տվյալ հասցեում. Յոլյան

Ազգային ժողովի նիստում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս պալատի նախագահ Լևոն Յոլյանն ասաց, որ պալատը Ընտանեկան նպաստի համակարգի ծրագրում նախորդ տարի արձանագրել է էական խեղաթյուրումներ:

«Սոցիալական ծառայության մասով տեղեկատվական բազաների, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, բնակչության պետական ռեգիստրի և այլ շտեմարանների տվյալների համադրումը վկայում է, որ կենսաթոշակների, նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի հասնող ռիսկեր՝ ավելի քան 15 մլրդ դրամի: Ընտանեկան նպաստի համակարգի ծրագրում հաշվեքննությամբ արձանագրվել են էական խեղաթյուրման ռիսկեր՝ 10 հազար 193 դեպք՝ 2.3 մլրդ դրամի չափով: Նպաստ են ստացել ընտանիքներ, որոնք փաստացի չեն բնակվում տվյալ հասցեում, կամ որոնց անդամները ներգրավված են տնտեսական գործունեության մեջ, վճարում են կատարում հարկային և մաքսային մարմիններին, իրականացնում են մեքենաների, անշարժ գույքի գործարքներ»,- ասաց Յոլյանը:

Թաղման նպաստների վճարման մասով, ըստ նրա, առկա են մեկ անձի կողմից նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին փաստացի վճարվել է կանխիկ եղանակով 619 մլն դրամ, երկրից 3-9 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին փաստացի վճարվել է կանխիկ եղանակով 4 մլրդ դրամ:

«Երկրից բացակայող և այլ անձին լիազորագրով այդ իրավասությունը չտված անձին կենսաթոշակի տրամադրումը խիստ ռիսկային եմ համարում: Հաշվեքննության արդյունքները քննարկել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, որին առաջարկվել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կստուգի արձանագրված ռիսկերը և դրանց վերաբերյալ կտա համապատասխան եզրակացություն»,- ամփոփեց Յոլյանը:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica