close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստն այնքան վտագնավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդուն գովելը. Գևորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլը»-ին

Հասարակություն

24 Հունիսի 2019, 12:19
 Տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստն այնքան վտագնավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդուն գովելը. Գևորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլը»-ին

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի արձագանքներն այսօր երկար քննարկվեցին խորհրդարանում։

Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, բացի տեղից արձագանքելուց, ելույթ ունեցավ նաև ամբիոնից։ Նշեց՝ քննադատությունը ոչ թե կառուցողական առաջարկությանն է վերաբերում, այլ ոճաբանությանը: Սամսոնյանի համար հասկանալի չէ, թե ինչու իմքայլականներին դուր չեն եկել Մարուքյանի` «փայլուն կառավարություն» և «սիրուն աղջիկ» արտահայտությունները:

«Եկեք օբյեկտիվ լինենք` մինչև հիմա այդ սիրուն աղջիկը որևէ արդյունք չի տվել: Եվ սա ընդամենը կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք «փայլուն կառավարությանը» և «սիրուն աղջկան», որպեսզի աշխատենք և Գյումրիի օդանավակայանն ակտիվացնենք: Եթե ձեր անգործությունը պիտի արդարացնեք այսպես, և տրանզիտային օդանավակայան դառնան Բաքուն և Անկարան, ապա ես խոսքեր չունեմ ասելու: Դուք կարող եք այստեղ ժամանակ ծախսել` բամբասկոտ տղամարդկանց նման ինչ-որ արտահայտություններ անելով, իսկ այդ ընթացքում, իհարկե, կշահեն այդ քաղաքները»,- նշեց Սամսոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը շարունակեց հակադարձումը: Դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ ասաց, որ ոչ ոք դեմ չէ, որ ընդդիմությունն ունենա կարծիք: «Բայց դժվա՞ր էր այդ նույն նախադասությունը ձևակերպել` հորդորելով, պարտադի՞ր էր, որ այդ քննադատությունն ասվեր «փայլուն կառավարությունը» և «սիրուն աղջիկ» բառերով: Եթե դուք գտնում եք, որ նեղվելու չէ, ապա սրանից հետո մենք էլ կասենք` «փայլուն ընդդիմություն» և «սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան», ու խնդրում եմ դրանից չնեղվեք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նա:

Հարցին միջամտեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Մոտենալով ամբիոնին ու նայելով Ալեն Սիմոնյանի կողմը՝ ասաց. «Ինձ թվում է տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստն այնքան վստագնավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդուն գովելը»:

ԼՀԿ-ականների ու ԲՀԿ-ական Պետրոսյանի ելույթներից վրդովված՝ ամբիոնին մոտեցավ նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Տիկի'ն Սամսոնյան, ես ուզում եմ հասկանալ, թե ինչու է «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորն իրեն էդպես պահում՝ նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում եք ելույթ ունեցողին։ Հարգելի'ս, որ  Դուք ելույթ եք ունենում, «Իմ քայլը»-ի 88 պատգամավոր լսում է Ձեզ։ Խոսքը ոճաբանության մասին է, մի' արեք էդպես։ Գալիս եք այստեղ, ատելության մթնոլորտից եք խոսում, հեգնում եք բոլորին: Էնքան կհեգնեմ, որ բոլորին պակաս չի թվա։ Կամ`Գևորգ Պետրոսյանը, որ եկել է, այս ամբիոնից խոսում է տղամարդը տղամարդուն կոմպլիմենտ անելու մասին։ Դա ի՞նչ խոսելու բան է»,- նշեց նա։

Գևորգ Պետրոսյանը տեղից արձագանքեց: Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց․ «Դու չի, դուք ա։ Վեր եք կենում, ասում եք, թե` էնքան փորձ ունեմ: Էդ ի՞նչ փորձի մասին է խոսքը, հոկտեմբերի 2 կազմակերպելու մասի՞ն է խոսքը։ Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ»։

Այսքանով կրքերը չհանդարտվեցին. ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ իր հերթին դասեր տվեց Ալեն Սիմոնյանին: Նշեց՝ իրենք նույնպես կարող են մատ թափ տալ, ասել՝ հարյուրապատիկ անգամ ավելի ցավոտ կարող են գործել, բայց խորհրդարանի աշխատանքը դա չի ենթադրում: Աբովյանը պատգամավորներին խորհուրդ տվեց խորհրդարանում պառլամենտարիզմով զբաղվել, այլ ոչ թե «Ֆեյսբուք»-ի գրառումները քննարկել: Նրա ելույթից հետո ԲՀԿ-ականները ցուցադրաբար լքեցին դահլիճը:

Դրական Մեկնարկ
19 Հուլիսի 2019, 12:37 Դրական Մեկնարկ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica