close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից․ «Փաստաբանության մասին» օրենքի նախագիծը չընդունվեց

Քաղաքական

24 Հունիսի 2019, 11:48
 Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից․ «Փաստաբանության մասին» օրենքի նախագիծը չընդունվեց

Խորհրդարանում կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը քվեարկության դնելու ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա նշեց, որ հարցի շուրջ կային խնդիրներ, մասնավորապես` օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք պատշաճ կերպով չէին քննարկվել, կա անփույթ աշխատանք և՛ հանձնաժողովի, և՛ կառավարության ներկայացուցչի կողմից: Մարիա Կարապետյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին:  

Նախագծի հարակից զեկուցող` իմքայլական Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ փոխնախարարի հետ խոսել է, նա հավաստիացրել է, որ փոփոխությունները պայմանավորվածությունների շրջանակում են արվել, ուստի ինքը կողմ է քվեարկելու:

Ելույթներից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հետո վարման կարգով ձայներ խնդրեցին պատգամավորները, բայց, Ալեն Սիմոնյանի պնդմամբ, ընդմիջումից հետո թույլ չի տրվում վարման կարգով ելույթ ունենալ:

Նախագիծը դրվեց քվեարկության, բայց չընդունվեց` ձայների 24 կողմ, 65 դեմ և 3 ձեռնպահ, հարաբերակցությամբ:

Հավելենք` հաջորդ նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց՝ շեշտելով, որ սկզբունքորեն ընդունելի էր ամեն ինչ, բայց նախագծում կար հարց, որն ընդհանրապես չէր քննարկվել, սակայն տեքստում ի հայտ էր եկել, ինչը կարող էր խնդիրներ առաջ բերել: «Հետևաբար` մենք, դեմ քվեարկելով, առաջարկում ենք, որ աշնանը կառավարության մեր գործընկերները կարող են ներկայացնել, որը շտկվելու դեպքում ընդունելի կլինի մեզ համար»,- ասաց նա։

 

Դրական Մեկնարկ
19 Հուլիսի 2019, 12:37 Դրական Մեկնարկ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica