close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ում հայ գործարար է ձերբակալվել. փաստաբանները կարծում են, որ գործը պատվիրված է

Աշխարհ

24 Հունիսի 2019, 11:24
 ՌԴ-ում հայ գործարար է ձերբակալվել. փաստաբանները կարծում են, որ գործը պատվիրված է

Անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է Optima Development ընկերության սեփականատեր, ծխախոտային մագնատ,  հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանը, որի նկատմամբ դատարանը մինչ օգոստոսի 14-ը տնային կալանք է սահմանել. հայտնում է Русарминфо-ն:

Խուդոյանը մեղադրվում է խարդախության, մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու, այդպիսով` 2 մլրդ ռուբլու վնաս պատճառելու մեջ: Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:

Նշվում է, որ գործարարն իր մեղքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանության կարծիքով՝ քրեական գործն ունի պատվիրված բնույթ: Փաստաբանի խոսքով` այդ գործը նախաձեռնվել է` Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերից ելնելով:

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, որը նախկինում պաշտպանում էր Լևոն Հայրապետյանին, զուգահեռներ է անցկացրել այդ երկու գործերի միջև: Նա նաև նշել է, որ հարուցված գործի պատվիրված լինելու մասին է խոսում այն, որ նիստերը փակ ռեժիմով են անցկացվում, դրանց չեն մասնակցում անգամ վկաները:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica