close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանը կողմ քվեարկեց մի շարք նախագծերի, այդ թվում` ԼՀԿ-ի կողմից ներկայացված 4 նախագծի

Քաղաքական

24 Հունիսի 2019, 11:08
 Խորհրդարանը կողմ քվեարկեց մի շարք նախագծերի, այդ թվում` ԼՀԿ-ի կողմից ներկայացված 4 նախագծի

ԱԺ-ն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Այն ներկայացվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից: Նախագծին կողմ քվեարկեց  87, դեմ՝ 3 դեմ և ձեռնպահ՝ 5 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների` 91 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 98 կողմ ձայնով:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների` 96 կողմ և 1 դեմ  հարաբերակցությամբ:

Միևնույն խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 83 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ քվեարկությամբ։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը» երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ քվեարկությամբ։ 

«Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից 100 կողմ քվեարկությամբ։

ՀՀ խորհրդարանը կողմ քվեարկեց նաև ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին ձայների` 97 կողմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica