close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+2°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում ցուցարարները նոր ծրագրեր ունեն

Տարածաշրջան

24 Հունիսի 2019, 10:07
  Վրաստանում ցուցարարները նոր ծրագրեր ունեն

Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցները մտադիր են ավտոշարասյունով Առաջին հանրապետության հրապարակից շարժվել դեպի ՆԳՆ շենք: Այդ մասին հայտնում է Спутник-Грузия-ն:

Կազմակերպիչներն առաջարկել են իրենց բողոքը հայտնել և 14:00-ին կանգնեցնել մեքենաները ու միացնել ձայնային ազդանշանները: Իսկ մասշտաբային ակցիան  կշարունակվի 19:00-ին: Պահանջները մնում են նույնը` ՆԳՆ ղեկավարի հրաժարական, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և ակցիայի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում:

Հիշեցնենք, որ ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի  խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica