close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպական խաղերի հաղթող

Սպորտ

23 Հունիսի 2019, 20:24
 Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպական խաղերի հաղթող

 Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերում։

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։

Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։

Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։

Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3։3):

Այսպիսով, Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստները 3 մեդալ նվաճեցին։

Հունիսի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), այսօր բրոնզե մեդալ նվաճեց Արսեն Ղազարյանը (74 կգ), իսկ Տիգրան Կիրակոսյանը դարձավ չեմպիոն։

Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ասյա Լալազարյանը (48 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ) պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica