close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես՞ կարելի է այդպես` անասունի պես վարվել. Նավալնին` Պուտինի որոշման մասին

Աշխարհ

22 Հունիսի 2019, 13:06
 Ինչպես՞ կարելի է այդպես` անասունի պես վարվել. Նավալնին` Պուտինի որոշման մասին

Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր թվիթերյան էջում  Կրեմլի` դեպի Վրաստան թռիչքները ժամանակավորապես արգելելու որոշումը որակել է որպես Վրաստանին ցույցերի համար պատժելու փորձ:

Նա նաև կարծում է, որ կտուժեն ռուս զբոսաշրջիկները:

«Ինչո՞ւ է Պուտինը պատժում ռուսաստանցիներին վրացական ցույցերի համար:  Չէ՞ որ մարդիկ ընտրել են մատչելի հանգիստ: Գինի ըմպել, խորոված ուտել: Իսկ այժմ նրանց ասում են` շտապ հետ վերադարձեք, այլևս օդանավեր չեն լինի: Ինչպե՞ս կարելի է այդպես` անասունի պես վարվել»,-գրել է Նավալնին:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին, հուլիսի 8-ից սկսած, փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: Պուտինը նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին՝ ապահովել Վրաստանից վերադարձող ռուս քաղաքացիների անվտանգությունը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica