close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Տնտեսական

21 Հունիսի 2019, 20:06
 Հայաստանում էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը խթանելու և անհրաժեշտ իրավական դաշտը մշակելու ու ներդնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև  հունիսի 21-ին Երևանում ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով սահմանվել են էլեկտրաէներգետիկ շուկայի կառավարման ծրագրային համակարգի մշակմանն ու սպասարկմանը, ինչպես նաև արդյունավետ շահագործմանն ուղղված կողմերի գործողությունները և պարտականությունները։

Ստորագրմանը ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ դեսպանության  գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիզերը։

Հուշագրի ստորագրման արարողության մասնակիցներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ողջույնի խոսքն է հղել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ  կառավարության կողմից ստեղծված են բոլոր հնարավորությունները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու համար: «Առաջիկա տարիներին շահագործման կհանձնվեն Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առևտրային գործարքներ, արտահանում և ներմուծում», - ասել է Հակոբ Վարդանյանը։

Փոխնախարարն իր և նախարարի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել հետագա համագործակցության խորացման հարցում:

2018թ. հունիսին մեկնարկել է «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» (Market Liberalization & Electricity Trade Program/MLET) ծրագիրը, որի արժեքը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, տևողությունը՝ 5 տարի:

MLET ծրագրի իրականացումը կխթանի Հայաստանի ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը և այն կդարձնի ավելի մրցունակ ու արդյունավետ, ինչը կնպաստի Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի զարգացմանը։

Այս համատեքստում իրականացվում են «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» 2018թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության 1010-Լ որոշմամբ հաստատված միջոցառումները և «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագրի մշակման աշխատանքները:

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ EC-LEDS  աջակցությամբ մշակվել են «Տարբերությունների վերլուծությունը (GAP), Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները» հաշվետվությունները, այնուհետև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» հաշվետվությունը: Դրանք հիմք են հանդիսացել Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացման համար, որոնք ընդունվել են 2018թ. փետրվարի 7-ին: Զուգահեռաբար ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԱՄՆ էներգետիկ ասոցիացիայի կողմից մշակվել են էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները, որոնք  հաստատվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. մայիսի 17-ի թիվ 161-Ն որոշմամբ: ԱՄՆ ՄԶԳ EC-LEDS ծրագրի աջակցությամբ մշակվել են նաև Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր կանոնները, որոնք հաստատվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. օգոստոսի 9-ի թիվ 344-Ն որոշմամբ,  և Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի ու Հաշվարկային կենտրոն ՓԲԸ-ի նոր լիցենզիայի պայմանները, որի արդյունքում վերջինս ստացել է Շուկայի օպերատորի կարգավիճակ: 2018թ. հուլիսի 18-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica