close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրանտ Դինքի որդու դեմ դատավարություն է սկսվել

Տարածաշրջան

20 Հունիսի 2019, 21:38
 Հրանտ Դինքի որդու դեմ դատավարություն է սկսվել

2007 թ. հունվարի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմգաբրատան դիմաց սպանված լրագրող Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» քարոզ անելու և ի պաշտպանություն Թուրքիայում հետապնդվող մտավորականների հրապարակված «Խաղաղության հռչակագիր» կոչվող փաստաթղթի տակ ստորագրելու մեղադրանքով, կանգնել է դատարանի առջև։ Դինքի նկատմամբ պահանջվում է ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով։

Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանում տեղի ունեցած առաջին նիստին Արատ Դինքը մասնակցել է փաստաբանների հետ։

Դինքը նշել է, որ իր կողմից ստորագրված փաստաթուղթը հանցանք չէ, և դատարանում կարդացել է այդ փաստաթղթի վերջին մասում տեղ գտած արտահայտությունը. «Պարտավորվում ենք շարունակել քաղաքական կուսակցությունների, խորհրդարանի, միջազգային հասարակության հետ մեր շփումները, մինչև որ չկատարվի մեր պահանջները»։ Դինքը նշել է, որ «այդ պարտավորության ոչ լիարժեք կատարումը միակ ափսոսանքն է»։

Դինքի փաստաբան Դենիզ Թունան, խոսք խնդրելով, նշել է, որ դատարանը անկախ չէ և կողմնակալ է, և պահանջել է, որպեսզի գործով դատավորները ինքնաբացարկ հայտարարեն։

Դատարանը դատավորների ինքնաբացարկի պահանջը համարել է անհիմն, արդարացման պահանջի մասով սահմանել է, որ միայն դատավարությամբ կարելի է որոշել՝ արդյո՞ք կատարված գործողությունը պարունակում է հանցակազմ, թե՞ ոչ։ Իսկ դատական գործերի միավորման պահանջը չի ընդունվել՝ այդ գործերով դատավարությունների՝ տարբեր փուլերում գտնվելու պատճառաբանությամբ։ Այսպիսով, Դինքի փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են։ Դատարանը նաև արձանագրել է, որ արդեն ավարտված նմանատիպ գործերով դիմումներ են ներկայացվել Սահմանադրական դատարան, ուստի նպատակահարմար է համարել սպասել մինչև այդ դիմումների վերաբերյալ ՍԴ-ի վճռի հրապարակումը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 9-ը։

Նշենք, որ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզարակացությամբ մեղադրանք է առաջադրվել 1․128 անձի, որոնց թվում՝ Արատ Դինքին՝ 2016թ․ հունվարի 11-ին հրապարակված «Ակադեմիկոսները՝ հանուն խաղաղության», ինչպես նաև «Մենք այս մեղքին հանցակից չենք լինի» անվամբ հայտնի հռչակագրերի տակ ստորագրելու համար: Ըստ մեղադրականի, այդ հռչակագրերում տեղ են գտել ՔԱԿ-ի քարոզչությանն ուղղված արտահայտություններ։

«Ակադեմիկոսների ստորագրած այս փաստաթուղթը հասարակության օրակարգում է։ Այս փաստաթուղթը նույնությամբ կրկնում եմ։ Այդ պատճառով ինքս իմ դեմ բողոք եմ ներկայացնում։ Եթե այս փաստաթուղթը հանցանք է, ապա իմ նկատմամբ էլ գործ պետք է հարուցվի». – հայտարարել է Արատ Դինքը։

Նշենք, որ Արատ Դինքի փաստաբանների խմբում են Թուրքիայում բավականին հեղինակություն վայելող  Դենիզ Թունան և Ֆաթհիյե Չեթինը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica