close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+6°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատգամավորները դեռ կարող են շտկել ամեն ինչ. «Ահազանգ» նախաձեռնություն

Քաղաքական

20 Հունիսի 2019, 21:15
 Պատգամավորները դեռ կարող են շտկել ամեն ինչ. «Ահազանգ» նախաձեռնություն

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնությունը մամուլի ասուլիսում ամփոփեց խորհրդարանի շենքի առջև իրականացրած երկօրյա նստացույցը: 

Նախաձեռնության անդամներից Քրիստինե Վարդանյանը նշեց, որ այսօր առավոտյան նախաձեռնության անդամներին է մոտեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել: Վարչապետը նշել է, որ նախաձեռնության տեսակետն իր համար միանգամայն հասկանալի է:
 
«Մեր հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ սրանով խրախուսում է բարձր եկամուտները, վարչապետ Փաշինյանը նշեց, որ ինքը վերջնական տեսակետ չունի այդ հարցի հետ կապված, որ նախագիծը պետք է փորձարկվի, և մի քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի վերջնական տեսակետ ձևավորվի հարցի հետ կապված»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:
 
Նրա խոսքով` վարչապետը, որպես հիմնավորում, բերել է Վրաստանի օրինակը, սական Վրաստանը համարվում է ամենաբևեռացված հասարակություն ունեցող երկրներից մեկը: 

Նախաձեռնության անդամները հույս հայտնեցին, որ այն պատգամավորները, որոնք օրենքի նախագծի առաջին ընթերցմանը կողմ են արտահայտվել, մեկ անգամ էլ լավ կմտածեն, հաշվի կառնեն այն սոցիալական պայմանները, որում գտնվում է երկիրը, և նոր միայն կքվեարկեն: 

«Մենք ուղերձ ունենք այդ պատգամավորներին: Նրանց հիշեցնում ենք, որ իրենք ներկայացնում են բոլորին, բնակչության բոլոր շերտերին, ու չպետք է սխալվեն: Կոչ ենք անում այդ պատգամավորներին չհարվածել իրենց քաղաքական հենարանին` բնակչության մեծամասնությանը, և ասում ենք` դուք դեռևս կարող եք շտկել ամեն ինչ, դեռ ուշ չէ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Նախաձեռնության անդամները վստահ են, որ եկամտահարկի համահարթեցման այս օրենքով իշխանությունների համար դժվար կլինի տնտեսական հեղափոխություն իրականացնել, այս օրենքով չի կարելի հասնել սոցիալական արդարության: 

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ վստահ ենք, որ Հայաստանում տնտեսության զարգացումը հնարավոր կլինի հարկման պրոգրեսիվ եղանակով: Կպայքարենք այնքան, մինչև գործի արդար ու տրամաբանական պրոգրեսիվ եղանակը»,- ասաց նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը:

«Ահազանգ»-ը ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությունն է, որը նպատակ ունի պայքարել եկամտահարկի համահարթեցման դեմ:
 
ՀՀ իշխանությունները, նախաձեռնելով Հարկային օրենսգրքի փոփոխություններ, ցանկանում են համահարթեցնել եկամտահարկը` դրանով սպասարկելով հասարակության նեղ շերտի շահերը` ի հաշիվ հասարակության 65 տոկոս կազմող` միջին և միջինից ցածր երկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների շահերի` այդպիսով նպաստելով սոցիալական անարդարության խորացմանը և հասարակությունում առկա բևեռացվածության մակարդակի բարձրացմանը: Նախաձեռնությունը անընդունելի է համարում իշխանությունների նման մոտեցումը և, #ԱՀԱԶԱՆԳ հնչեցնելով միջին և միջինից ցածր եկամուտ ունեցող մեր հայրենակիցների համար, հայտարարում, որ համահարթեցում #Չի_լինելու:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica