close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Wikileaks-ի «դեսպան-բումերանգը» վերադառնում է ծառայության. Ուզբեկստանում ՀՀ նոր դեսպանի մասին հիշատակումն՝ ամերիկյան գաղտնագրերում. Aysor.am

Քաղաքական

20 Հունիսի 2019, 18:33
 Wikileaks-ի «դեսպան-բումերանգը» վերադառնում է ծառայության. Ուզբեկստանում ՀՀ նոր դեսպանի մասին հիշատակումն՝ ամերիկյան գաղտնագրերում. Aysor.am

Ինչպես գրում է Aysor.am-ը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր, հունիսի 20-ին, Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):

 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Արամ Գրիգորյանը հայկական դիվանագիտական ասպարեզի հնաբնակներից է։ Ըստ պաշտոնական կենսագրության, նա 1994-2007 թվականներին եղել է Թուրքմենստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ապա՝ դեսպան։ 2000-2007 թվականներին համատեղությամբ եղել է դեսպան նաև Տաջիկստանում։ 2004-2007 թվականներին, այսինքն մինչև հետկանչը, եղել է Թուրքմենստանում դիվանագիտական կորպուսի ամենահին ներկայացուցիչը՝ դուայենը։ Հետկանչից հետո, ինչպես սովորաբար լինում է, ոչ կարևոր աշխատանքների է անցել ԱԳՆ-ում մինչև այսօր, հունիսի 20-ին իր նշանակումը Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)։

Դեսպան Գրիգորյանի մասին կան հիշատակումներ ամերիկյան դիվանագիտական գաղտնագրերում, որոնք մի քանի տարի առաջ հրապարակեց Ջուլիան Ասանժի Wikileaks կայքը։

Ըստ 2007 թվականի դեկտեմբերի 19-ի մի գաղտնագրի, նախօրեի հրաժեշտի երեկոյին «արդեն իսկ ակնհայտ գինովցած Գրիգորյանը» ԱՄՆ փոխդեսպանին տեղեկացրել էր, որ «մեկնում է Երևան՝ նախարարությունում աշխատանքի»։ Ըստ Wikileaks-ի 2007թ.-ին, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի տոնին նվիրված ընդունելությանը, նա ասել էր Գերմանիայի դեսպանին կեսկատակ, որ նրան «չի կարելի նստել հաղթողների հետ, քանի որ պարտվողները պետք է նստեն միայնակ», ըստ իր գծած նստեցման կարգի։ Դեսպանը դուրս էր եկել անմիջապես ու հայտնել էր միջադեպի մասին գերմանական արտաքին քաղաքական գերատեսչությանը, որից հետո, ըստ Wikileaks-ի, Գերմանիան բողոքի նոտա էր հղել Երևանին, որից հետո Գրիգորյանին հետ էին կանչել Երևան։

Մի քանի շաբաթից Գրիգորյանը հետ էր վերադարձել Աշգաբադ, ու արդեն ստացել էր մականուն. «դեսպան-բումերանգ»։

Ըստ Wikileaks-ի, Գրիգորյանը ժամանակ էր խնդրել ՀՀ արտգործնախարարությունից մինչև հետկանչը Աշգաբադում իր գործերը կարգավորելու համար։

«Թե կոնկրետ ինչ գործեր ուներ կարգավորելու դեսպանն՝ անհայտ է, բայց լայնորեն քննարկվում էր այլ դեսպանների շրջանակում այն… որ Գրիգորյանն Աշգաբադում ուներ մի քանի «քյաբաբանոց» ու, հավանաբար, մի քանի հասարակաց տուն»։

Ամերիկյան դեսպանության այս գաղտնագիրը ստորագրել էր այն ժամանակ Աշգաբադում ԱՄՆ փոխդեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով դրանից տասը տարի անց` 2017թ.-ին նշանակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica