close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ է ՍԴ նախագահը. ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունը

Հասարակություն

20 Հունիսի 2019, 18:20
 Ո՞վ է ՍԴ նախագահը. ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունը

Տեսականորեն ՍԴ բոլոր դատավորները կարող են դառնալ ՍԴ նախագահ. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը:

«Պարոն Գրիգորյանն ասաց, որ նախատեսում է կառուցողական երկխոսություն սկսել ՍԴ-ում ներգրավված բոլոր անձանց հետ: Քանի դեռ այդ քննարկումները շարունակվում են, ԱԺ-ն չի կարող իր վրա վերցնել այս կամ այն պարտականությունը, որ այլ մարմնի է վերապահված: Շատ սխալ կլինի, եթե ես փորձեմ տալ դատական իշխանության հետ կապված որևէ մեկնաբանություն»,- ասաց նա՝  հորդորելով հարցերն ուղղել Վահե Գրիգորյանին:

Վարդանյանը շեշտեց՝ անցումային փուլ է, և դա պայմանավորված է ոչ այնքան «թավշյա հեղափոխությամբ», որքան, ըստ նրա՝  2015-ին ուժի մեջ մտած սահմանադրական կանոնակարգումները դեռ ամբողջապես իրացված չլինելով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica