close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համահարթ մոտեցումն իդեալական կարող է լինել, եթե պետությունը կարողանա դա իրեն թույլ տալ. Գորգիսյան

Տնտեսական

20 Հունիսի 2019, 17:54
 Համահարթ մոտեցումն իդեալական կարող է լինել, եթե պետությունը կարողանա դա իրեն թույլ տալ. Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանից, որը զբոսնում էր Ազգային ժողովի բակում, որտեղ ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները նստացույց են իրականացնում ընդդեմ եկամտահարկի համահարթեցման, Yerkir.am-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերում երիտասարդների պահանջներին` հաշվի առնելով, որ իրենք լիբերալիզմի, իսկ «Ահազանգի» անդամները սոցիալիզմի կրողներն են:

Նա նախ նշեց, որ թեև տարբեր գաղափարախոսություն ունեն, բայց իրենք նույնպես դեմ են եկամտային հարկի համահարթ սկզբունքին: «Համահարթի դեմ բավական մեծ փաստարկներ ունենք: Համահարթ մոտեցումն իդեալական կարող է լինել, եթե պետությունը կարողանա դա իրեն թույլ տալ: Բայց մենք մեր ելույթներում նշում ենք, որ եթե պետք է համահարթեցնենք, բայց դրա փոխարեն բյուջեի պակասուրդը ծածկելու համար անուղղակի հարկերը բարձրացնելը, մասնավորապես` տարբեր անհրաժեշտության ապրանքների վրա ակցիզային հարկ ավելացնելով, այդ թվում` այն ապրանքների, որ բերելու են շղթայական թանկացումների, ուղղակի անթույլատրելի է: Եվ հիմա դա է անում կառավարությունը, ու դրա հետևանքով մենք ունեալու ենք թանկացումներ, որ, առաջին հերթին, ազդելու է ցածր եկամուտներ ունեցող մարդկանց վրա»,- մեկնաբանեց պատգամավորը:

Հարցին` ի՞նչ է կարծում, երիտասարդների պայքարն արդյունք կտա՞, արձագանքեց. «Հուսով եմ: Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կառավարությունը հետողորմյա է անելու ու հետ է գալու պրոգրեսիվ մոդելին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica