close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահե Գրիգորյանն իրեն հռչակեց ՍԴ նախագահ եւ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանում կա միայն 2 դատավոր

Իրավունք

20 Հունիսի 2019, 16:45
 Վահե Գրիգորյանն իրեն հռչակեց ՍԴ նախագահ եւ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանում կա միայն 2 դատավոր

Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ` հունիսի 20-ի նիստում:

«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը: Սա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամաարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա եղել է բաց ու թափանցիկ: Շուրջ մեկ տարի առաջ, երբ կայացնում էի այս որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին և հավակնել այդ պաշտոնին, ի վերջո` ընտրվել և ստանձնել այդ պաշտոնը, ես, բոլոր հանգամանքներով հանդեր,ձ պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ այդ անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն` իր կազմով, արդեն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ինքը մտադիր է ամենայն մանրամասնությամբ սկզբում քննարկել գործընկերների հետ, այնուհետև նրանց հետ համատեղ, փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով, գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ:

«Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարանի քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով` Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից, և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ` Սահմանադրական դատարանը անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով։ Այս բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ, և ես հուսով եմ՝ մենք տալու ենք սրանց պատասխանը։ Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրական ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են։

Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,- ասել է նա։

Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները «լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածությունը»՝ Գրիգորյանը խնդրեց ու խիստ պահանջեց, որ իսպառ բացառվի ՍԴ-ի անդամների կամ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն «Խաղաղ հավաքների մասին» օրենքի տառին համապատասխան:

Գրիգորյանը երդվեց: Երդվելուց հետո նա պաշտոնը ստանձնում է անհապաղ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica