close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կողմ չեմ կաստայական կառուցվածքներին, ինչո՞ւ պետք է դեսպանատան կցորդին հարցեր չտրվեն հանձնաժողովում. Փաշինյանը՝ փոխարտգործնախարարին

Քաղաքական

20 Հունիսի 2019, 16:34
 Կողմ չեմ կաստայական կառուցվածքներին, ինչո՞ւ պետք է դեսպանատան կցորդին հարցեր չտրվեն հանձնաժողովում. Փաշինյանը՝ փոխարտգործնախարարին

Այսօր ՀՀ կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած նախագիծը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Առաջարկվում է դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժի փոխարեն սահմանել առնվազն 10-նամյա ստաժ:  Մասնավորապես` արտաքին մրցույթով նշանակումների դեպքում և համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու պարագայում 15-ամյա ստաժը բավականին երկար ժամկետ է, և 10-ամյա ժամկետ սահմանելով` կարելի է  համակարգը դարձնել հնարավորինս ավելի ճկուն, ինչպես նաև սա կլինի մոտիվացիոն հանգամանք` նոր կադրերով համալրելու համար:

Միաժամանակ, ՀՀ ԱԳՆ-ում կամ ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանց շրջանակից ներկայացված՝ դիվանագիտական մարմնի ղեկավարի թեկնածուի համար պահանջվում են թե' մասնագիտական որակավորումներ /պարտադիր պետք է լինի դիվանագետ/ և թե' երկարամյա փորձ /15 տարվա դիվանագիտական ստաժ/: Արդյո՞ք իրավաչափ է, որ, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, անձանց նշանակման համար որևէ չափորոշիչներ չեն սահմանվում՝ ո'չ աշխատանքային փորձի և․ ո'չ մասնագիտացման:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի համարեց, որ 10 տարվա ստաժն արդեն որևէ մեկին ինդուլգենցիա տա, որ նրա հետ կապված հարցեր չլինեն:

«Ինչի՞ց է կանխավարկածը՝ ով տասը տարվա ստաժ ունի ԱԳՆ-ում, ուրեմն նրա հետ կապված հարցեր չեն կարող լինել, իսկ ով տասը տարուց պակաս ստաժ ունի, նրա հետ կապված հարցեր կան: Ես այդ կարծիքին չեմ, որ 10 տարվա ստաժն արդեն որևէ մեկին ինդուլգենցիա տա»,- նշեց նա:

ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն արձագանքեց. «Մենք կարծում ենք, որ աշխատանքային ցենզը որոշակիորեն ապահովագրում է համակարգը չարաշահումներից: Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը և այն  15%-ի դարձնելով՝ հնարավորություն ենք ընձեռում կառավարությանը` 7-8 քաղաքական նշանակում կատարել ընդհանուր դեսպանների թվի առումով»:

«Դուք ովքե՞ր եք, որ հնարավորություն եք տալիս: Տպավորություն է, որ պետք է ասենք՝ շնորհակալություն, որ կառավարությանն էդ հնարավորությունը տալիս եք»,- միջամտեց  Փաշինյանը և ավելացրեց, թե  ինչո՞ւ պետք է 10-15 տարի նախարար, ԱԺ նախագահ,  փոխնախագահ, պատգամավոր, կամ ԵԽԽՎ-ում աշխատած անձը գնա հանձնաժողովի կարծիք ստանա, իսկ որևէ դեսպանատան կցորդին հարցեր չպետք է տրվեն հանձնաժողովում: Այսինքն՝ քաղաքական նշանակման դեպքում գնում է հանձնաժողով, իսկ ոչ քաղաքական նշանակման դեպքում հարցը չի գնում հանձնաժողով:

«Էստեղից էլ ծագում է «մենք»-ի ու «դուք»-ի կարգավիճակը: «Մենք»-ը դիվանագիտական կորպուսն է, որ մեծահոգաբար թույլ է տալիս, որ այդտեղ կառավարությունը նշանակի, բայց ասում է՝ մի հատ էլ կգնաս հանձնաժողով: Ես եմ առաջ քաշել դրույթը, որ քաղաքական նշանակումները պետք է սահմանափակվեն, բայց այստեղ խտրական մոտեցում է ստացվում: Եթե խորհրդարանական լսումների  ֆիլտրով պետք է անցնեն, ապա պետք է անցնեն բոլորը, եթե` ոչ, ուրեմն ոչ մեկը չպետք է անցնի»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ հակառակ դիսկրիմինացիան է տեղի ունենում, երբ բաժանում է գնում  առաջին և երկրորդ կարգի դեսպանների և թեկնածուների:

Փոխարտգործնախարարը բացատրեց՝ դիվանագիտությունը ծառայություն է, և տարիների ընթացքում դիվանագետը սովորում է արարողակարգ, հյուպատոսական գործառույթ, իրավապայմանագրային դաշտ, այսինքն՝  դիսկրիմինացիան միայն սրանում է:

«Ո՞վ է տալիս էդ երաշխիքը, որ ինքը սովորել է»,- հարցադրում արեց վարչապետը՝ հավելելով, որ այս ընթացքում կոպիտ թերություններ է տեսել, որ լուրջ հարցեր են առաջացնում: «Ես ընդհանրապես էդ բաներին կողմ չեմ, որ ինչ-որ կաստայական կառուցվածքներ են ձևավորվում, որ 10 տարի էս դռնով մտել, դուրս ես եկել, ուրեմ`ն վերջ, դու էլ խնդիր չունես: Ես դրա հետ համաձայն չեմ»,- պնդեց նա:

Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ ամեն դեպքում սահմանադրականության հետ խնդիր է լինելու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ  նշեց, որ հեղինակների հետ համաձայնության են եկել, որ այս կետը հանվի:

Վարչապետի առաջարկով՝ նախագիծը, կառավարության եզրակացություններով, ուղարկվեց ԱԺ՝ հետագա քննարկումների համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica