close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը` Զելենսկիի տաղանդի, իշխանությանը քննադատելու և Գոլունովի գործի մասին

Աշխարհ

20 Հունիսի 2019, 16:24
 Պուտինը` Զելենսկիի տաղանդի, իշխանությանը քննադատելու և Գոլունովի գործի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ուղիղ կապ»-ի ժամանակ անդրադարձել է նաև Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիին. հայտնում է РИА Новости-ն:

«Զելենսկին տաղանդավոր մարդ է, հիշում եմ նրա ելույթները Ուրախների և հնարամիտների ակումբում, սակայն այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, ծիծաղելի չէ»,- ասել է նա:

Անդրադառնալով պետությանը վիրավորանք հասցնելու մասին օրենքին` Պուտինը նշել է, որ իշխանության քննադատությունը պետք է ազատ լինի, սակայն իշխանությունը չի կարող ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ անարգում են պետության խորհրդանիշերը, և այդ օրենքը պայքարում է հենց նման երևույթների դեմ:

 ՌԴ նախագահին հարց են ուղղել նաև վերջերս ՌԴ –ում թմրանյութերի գործով  ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի մասին, որին ավելի ուշ ազատ արձակեցին ապացույցներ չունենալու պատճառով: Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Գոլունովի գործով բոլոր մեղավորներին բացահայտելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica