Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին
Հասարակություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը: