close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար դատավորը պետք է ստանա 2.5-3 միլիոն դրամ աշխատավարձ. Փաշինյան

Քաղաքական

20 Հունիսի 2019, 13:41
 Իրապես անկախ դատական  համակարգ ունենալու համար դատավորը պետք է ստանա 2.5-3 միլիոն դրամ աշխատավարձ. Փաշինյան

Կառավարությունը վերջին շրջանում ամենաշատը քննադատվել է դատաիրավական համակարգի փոփոխությունների պատճառով, և այն, որ այն պետք է ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց ՀՀ-ում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու։  Նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում՝ նշելով, որ անցած տարի առաջին անգամ դատավորների թափուր տեղերի համար մրցույթներում «նեդաբոռ» է եղել:

«Գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում կձերբակալվեն: Գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, որովհետև մեծ հավանականությամբ հակակոռուպցիոն մեխանիզմները դա կբացահայտեն և կպատժեն, և գիտեն, որ պիտի ստանան 400-600.000 դրամ աշխատավարձ, իսկ որոշ դեպքերում՝ մարդկանց ցմահ ազատազրկման դատապարտեն: Հիմա այս պայմաններում ով կուզենա ՀՀ-ում դատավոր լինել, դու կուզենա՞ք: Մեզ պետք է, որ թափուր տեղերը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալիզմ, ողնաշար, տեսլական, հավատ  ունեցող, սկզբունքային ու իրավունքին հավատացող մարդիկ, բայց այս կարգի մասնագետները մասնավոր սեկտորում այսօր իրավաբանական խորհրդատվության համար ամիսը 2.5-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, նույնիսկ՝ շատ: Այսօր դատավորների, առավել ևս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսանկյունից, մանավանդ որ սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, Հայաստանին կաջակցեն այս հարցում, մենք 2-3 տարի դատավորների, նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կկարողանանք բարձրացնել ու դարձնել 2,5-3 մլն դրամ։ Դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում մենք, համոզված եմ, կկարողանանք լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ քաղհասարակությունը կհամոզվի՝ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է,  բխում է բոլորիս շահերից, ապահովում է բոլորիս անվտանգությունը, ուրեմն  սա մի ծախս է, որն արժե անել ու հանրությունը կհամաձայնի սեփական միջոցներից  տրամադրել այդ 10 մլրդ դրամը՝ պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ», - շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 



Հզոր պայթյուն` Սոմալիում
22 Հուլիսի 2019, 12:16 Հզոր պայթյուն` Սոմալիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica