close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արագը դանդաղն է, բայց` առանց ընդհատումների. Փաշինյանը մեջբերեց Լենա Նազարյանին

Քաղաքական

20 Հունիսի 2019, 13:27
 Արագը դանդաղն է, բայց` առանց ընդհատումների. Փաշինյանը մեջբերեց Լենա Նազարյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2018  թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում անդրադարձավ հնչող կարծիքներին և քննադատություններին, թե կառավարությունը ռեֆորմները չի իրականացնում անհրաժեշտ արագությամբ:

«Ընդհանրապես, ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ական թվականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող, շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ` նշանակում են ձախողված ռեֆորմներ: 90-ականների սկզբին իմ աչքերի առաջ և իմ հոդվածներում են արտահայտված, թե մի քանի` պարզապես փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դրանք ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում: «Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմը, այո, այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ «արագը դանդաղն է, բայց` առանց ընդհատումների»: Այսինքն` շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»,- ընդգծեց վարչապետը:
Հզոր պայթյուն` Սոմալիում
22 Հուլիսի 2019, 12:16 Հզոր պայթյուն` Սոմալիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica