close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.68
GBP1598.81
EUR1537.65
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լսում ես քո իսկ ոսկորների ճռռոցը, բայց ոչինչ չես զգում, դիակ ես

Մշակույթ

20 Հունիսի 2019, 19:30
 Լսում ես քո իսկ ոսկորների ճռռոցը, բայց ոչինչ չես զգում, դիակ ես

Ատրճանակի փողը նայում է աչքերիդ մեջ, դու զգում ես վտանգը, լարում ես մարմինդ ու մտքում Աստված կանչում՝ պայթյուն չլինի։ Թեև գիտես՝ ընդամենը տեղիցդ վեր ես թռչելու, բայց համազարկ հիշեցնող ճտտոցի հետ գնալու ես այն աշխարհ ու հետ ես գալու։ Մարդիկ ջղաձգվում են, վախենում անգամ, ու արթնանում է նրանց՝ աղբավայրում նիրհող հոգին։ Ճարպկորեն այս ու այն կողմ փախչող առնետները, չգիտեմ, լսո՞ւմ են ատրճանակի ձայնը, թե՞ ոչ, բայց նրանք հաստատ չեն ջղաձգվում։ Սատկում են, կորչում ու կեր դառնում ընկերների համար։

Մարդկային պարզ դրամա է՝ մեռար, խփեցին մեխերը, դու առնետների համար կեր ես ընդամենը, իսկ քեզնից վեր՝ երկրի վրա՝ աղբանոցում, տարփանքին տրված երկուսը փիլիսոփայում են շվայտ կյանքի շուրջ։

Դու լսում ես քո իսկ ոսկորների ճռռոցը՝ այդ երկուսի հղփացած ոտնաձայների ներքո, բայց չես զգում, դիակ ես։

Բեմի վրա մասնատված մանեկեններ ու վիսկիի շշեր են, աղբ հիշեցնող դեկորներ, անառակի կայնքով ապրող կին ու լավ տղա խաղացող երիտասարդ։ Խաղը կատարյալ անվանել չեմ կարող, ռեժիսորական լուծումները` նույնպես։ Լուծումները վատը չեն, լուսային ու ձայնային համադրումները՝ հաջողված։ Բեմին հայտնված անբարո կինը, որ «կրքոտ» կովբոյի հետ աղբանոց է գնում` սեքս անելու, առաջին իսկ վայրկյանից հոգեբանական ցայտնոտի մեջ է ընկնում ու փիլիսոփայում իր դժնդակ կյանքի շուրջ։ Իրադարձությունները զարգանում են անսպասելի, ավելի շուտ՝ չեն զարգանում։ Պոռթկումն անսպասելի է գալիս, տրամաբանված չէ՝ ինչու են միանգամից սկսում փիլիսոփայել մարդիկ, որոնց համար հաճույքն ու զվարճանքն է առաջնայինը։ Ինչի՞ց հետո, ինչպե՞ս, ի՞նչը ստիպե՞ց։ Դիակների ոսկորների ճռճռո՞ցը, առնետների սպա՞նդը, եթե անգամ դա է փիլիսոփայության հիմքը, ապա այն որևէ կերպ չի զարգանում։

«Ինչո՞ւ են մարդիկ փակում աչքերը, երբ համբուրվում կամ աղոթում են»,- անընդհատ կրկնում է կովբոյը: Հարցի պատասխանն ամենքի մոտ տարբեր է։ Ողջունելի է դերասանուհու համարձակությունը, ողջունելի նրա՝ ներքնազգեստով ու առանց կրծկալի սեքսի տեսարան բեմադրելու ցանկությունը։ Չհասկացված է տղայի մասնակցությունն այդ նույն տեսարանին՝ տաբատով ու շապիկով։

Կուլմինացիա, ցնցում ու ներքին հուզում չապրեցի ես։ Կարծում եմ՝ թե՛ երիտասարդ դերասանները, թե՛ ռեժիսորը հետագայում կարող են հաշվի առնել այս ամենը։ Կամ էլ ուղղակի հոգով-սրտով կատեն ինձ, կմեղադրեն «իրենց վատ կողով ներկայացնելու մեջ» ու այլևս երբևէ չեն հրավիրի իրենց ներկայացումներին։ Ինչևէ, շնորհակալություն ներկայացման համար։

Վրույր Սևակ

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica