close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+9°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարունակում ենք նույն ոգով՝ առանց նահանջի. ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդների նստացույցը կշարունակվի մինչև եկամտահարկի համահարթեցմանը վերաբերող օրենքի քվեարկությունը

Հասարակություն

20 Հունիսի 2019, 10:29
 Շարունակում ենք նույն ոգով՝ առանց նահանջի.  ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդների նստացույցը կշարունակվի մինչև եկամտահարկի համահարթեցմանը վերաբերող օրենքի քվեարկությունը

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամների նստացույցը շարունակվում է։ Ազգային ժողովի դարպասների դիմաց մաքուր է, երիտասարդներն առավոտ շուտ հանձն են առել մաքրել իրենց շուրջն ու շարունակել բողոքը։

Yerkir.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներն ասացին, որ գիշերը հանգիստ է եղել, մինչև ուշ երեկո երգել են, հաճելի ժամանակ անցկացրել։ Առավոտյան շարունակում են նույն ոգով` առանց նահանջի։ Ուշի ուշով հետևելու են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի` երկրորդ ընթերցմամբ քննարկումներին, այնուհետև՝ քվեարկությանը։ 

 Հիշեցնենք, որ երեկ ԱԺ շենքի առջև  մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը: ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները դեմ են Հարկային օրենսգրքով նախատեսվող` եկամտային հարկի համահարթ սկզբունքին։ Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց: Սա երիտասարդների կողմից իրականացվող  բողոքի հերթական ակցիան է։

Նախքան այս «Ահազանգ»-ականները հավեր էին բաց թողել ԱԺ բակում, այնուհետև՝ դրամապանակներ նետել կառավարության շենքի դիմաց, երկու շաբաթ առաջ էլ առօրյա հագուստ էին թողել ԱԺ դարպասների դիմաց։

ԱՀԱԶԱՆԳ
#ԱՀԱԶԱՆԳ
#Ոչ_համահարթեցմանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica