close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Արցախ

19 Հունիսի 2019, 22:53
 Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ քիչ առաջ դիմավորել են հունիսի 14-19-ը Ռումինիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի պատանիների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին:Եվրոպայի   չեմպիոնին  ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարարության     աշխատակիցները,   նրա հարազատները, ընկերները   դիմավորել  են    աղ  ու  հացով,    զուռնա  դհոլով,  ծափողջյուններով: ԱՀ կրթության, գիտության  և  սպորտի  նախարարության  ֆեդերացիաների   բաժնի   վարիչ  Վալերի  Հայրիյանն  էլ   Վ. Ղալայանին  է  հանձնել դափնեպսակ:

«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   Վարդան  Ղալայանն  ասել է, որ    առաջնությունում  ինքն  ունեցել  է  4  մենամարտ: Մրցակցել  է   երկու  ռումինացու, մեկ    լեհի  և    եզրափակիչ  փուլում  մեկ   չեխի  հետ. վերջինիս  նա    հանդիպել  է  նաև   անցած  տարի:

Խոսելով   առաջնության  մասին՝  Վարդան Ղալայանն ասել  է. «Դժվար  էր   մրցապայքարը, բայց   արել  եմ  ամեն  ինչ, որպեսզի  հաղթանակ   գրանցեմ: Ես  արդեն   հինգերոդ  հաղթանակն  եմ   տոնում: Հաղթանակներիս  գաղտնիքը  կայանում  է    հետևողական, քրտնաջան  պարապմունքների  անցկացումը: Ես  իմ հաղթանակը  նվիրում  եմ  համայն  հայության միասնությանը»:
Վ.  Ղալայանը  ավանդական կարատեով զբաղվում  է 4 տարեկանից, իսկ  պրոֆեսիոնալ  կարատեով՝    9  տարեկանից:
Վարդանի   մարզիչ  Միքայել   Մխիթարյանն   էլ  մեզ  հետ զրույցում  իր  գոհունակությունն  է  հայտնել մարզիկի  ունեցած  հաջողության  համար:
 
Նա  ասել է, որ  Վարդանը  բավականին  աշխատասեր, հմուտ  և  փորձառու     մարզիկ  է,  ով   աշխարհի  տարբեր   երկրներում արդեն     հինգ   անգամ     հաղթանակ  է  տոնել:   
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica