close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնդկաստանում շոգից 92 մարդ է մահացել

Աշխարհ

19 Հունիսի 2019, 19:10
 Հնդկաստանում շոգից 92 մարդ է մահացել

Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 92-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր 29 մահացածների մասին:

Անոմալ տապը սաստկացել է հունիսի 15-ից։ Բիհարում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում պահպանվում է այս տարեշրջանի համար ոչ բնորոշ շոգը. ջերմաչափի սյուներն օրվա ընթացքում չեն իջնում 40 աստիճանից: Մինչդեռ Նյու Դելիում հունիսի 10-ին ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանի նշագիծը՝ հասնելով Հնդկաստանի մայրաքաղաքի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին:

Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում սուր էնցեֆալիտի բռնկումը երեք շաբաթից պակաս ժամանակաշրջանում արդեն 128 երեխայի կյանք է խլել: Բժիշկները հիվանդույթան տարածման պատճառը համարում են տարածաշրջանում պահպանվող անոմալ տապը՝ բարձր խոնավության հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica