close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի համաձայնագիրը

Հասարակություն

19 Հունիսի 2019, 18:45
 Հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի համաձայնագիրը

Հունիսի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Քննարկվել և հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, ինչպես նաև՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում խորհրդատվական կազմակերպության հետ կնքված՝ նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները:

Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի, ինչպես նաև ծրագրերի իրականացման ընթացքում աշխատանքների որակի նկատմամբ պատշաճ հսկողություն ունենալու, այդ թվում՝ առաջիկայում նշված հարցերի մասով համապատասխան իրավական կարգավորումներում բարեփոփումների վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել նիստի մասնակիցներին:

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica