close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բուհերի կառավարման արդյունքում անցած տարվանից բարձրացվել է դասախոսների աշխատավարձը, բայց ոչ բոլորինը. Արայիկ Հարությունյան

Հասարակություն

19 Հունիսի 2019, 18:33
 Բուհերի կառավարման արդյունքում անցած տարվանից բարձրացվել է  դասախոսների աշխատավարձը, բայց ոչ բոլորինը. Արայիկ Հարությունյան

Բուհերի արդյունավետ կառավարման արդյունքում անցած տարվանից բարձրացվել է նաև դասախոսների աշխատավարձը, բայց ոչ բոլորինը. այս մասին այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթի ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ոլորտին հատկացված բյուջեի հարցին, ապա, Հարությունյանի համոզմամբ,  կառավարության պատասխանատվությունը ստանձնել են նախորդ տարվա կեսից և գործել արդեն ընդունված բյուջեի սահմաններում:

«Բայց այդ պայմաններում էլ մի քանի կարևոր քայլ ենք արել: Նախ` սկսել ենք բյուջեն մաքրելուց, որովհետև կային շատ ոչ արդարացի և երբեմն կրթության և գիտության նախարարության կողմից հավանության չառաջացած ծրագրեր ու նախագծեր, որոնք խցկվել էին կրթության բյուջեի մեջ տարբեր գերատեսչությունների ու ազդեցիկ մարդկանց զանգերով: Փոխարենը մենք սկսեցինք իրականացնել մեր Կառավարության ծրագրին համապատասխան ծրագրեր»,- մանրամասնեց նա` միաժամանակ նշելով, որ նախորդ կառավարությունից եկած արատավոր երևույթներ կան, որոնցից իրենք էլ չեն վերացրել՝ մասնավորապես քանակական ու որակական ցուցանիշների անհամապատասխանությունը:

«Դրա պատճառներից մեկը ոլորտում որակյալ մասնագետների պակասն է: Բայց խնդիրը տարեցտարի փորձում ենք լուծել ու այս տարի արդեն կան բարեփոխումներ: Նաև սկսել ենք շատ ծրագրեր անցկացնել մրցութային սկզբունքով, ինչը թույլ է տալիս, որ ոլորտը շնչի, նոր խաղացողներ հայտնվեն, մրցակցություն առաջանա: Իսկ մրցակցության արդյունքում նաև որակն է ապահովվում»,- ասաց նա:

Հարությունյանի պնդմամբ` այդ մրցույթներին դեռ քիչ մարդիկ են մասնակցում, ինչի պատճառը վերջիններիս անհավատությունն է իրենց հաղթանակի նկատմամբ: Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ նաև նախարարության բյուջեին` մասնավորապես  նշելով, որ 2019-ին կունենան աճ: «Մՙոտ 10 տոկոսով ավելացրել ենք Կրթության բյուջեն: Անցած տարվա 2.12 տոկոսը այս տարի կավելանա հիմնականում կապիտալ ծախսերի շնորհիվ, բայց նաև աշխատավարձերի բարձրացում կլինի սեպտեմբերից: Բուհերի արդյունավետ կառավարման արդյունքում անցած տարվանից բարձրացվել է նաև դասախոսների աշխատավարձը՝  ոչ բոլորինը»,- ընդգծեց Հարությունյանը` շեշտելով նաև, որ ներառական կրթությունը նախարարության ամենագլխավոր առաջնահերթություններից  մեկն է:

Նախարարի դիտարկմամբ` ներառական կրթությունը առաջին հերթին պետք է ոչ նրանց համար, ովքեր կարիք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այլ բոլորի համար: Նախարարը վստահ է, որ արդյունքում կլինի այլ որակի հասարակություն: Նախարարը ներկայացրեց նաև քանակական տվյալներ: «Շահագործման ենք հանձնել 5 ավագ դպրոց միայնգամայն նոր, վերակառուցված, ժամանակակից պայմաններին համապատասխան: Այս տարի արդեն սկսել ենք 7 ավագ դպրոցների հիմնանորոգում: Մի քանի տասնյակ դպրոցներ էլ են ներգրավվելու դպրոցաշինական ծրագրին: Սա քիչ է: Բյուջեում լրացուցիչ միջոցներ հայտնվելուն զուգընթաց մենք այս ծրագրերը ավելացնում ենք»,- եզրափակեց նա:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica