close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

19 Հունիսի 2019, 18:26
 ՀՀ-ն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչ նկատի ունի վարչապետը` խոսելով այն մասին, թե  որոշ մարդիկ հիբրիդային պատերազմ են հայտարարել ՀՀ դեմ: Ի՞նչ նկատի ունի հիբրիդային պատերազմ ասելով, արդյոք գո՞հ է ուժայինների աշխատանքից:

Բաբաջանյանը նաև հարցրեց վաղը Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Ըստ նրա՝ սահմանի երկայնքով կա լարվածություն, կա երկու զոհ, ի՞նչ պետք է անել կարգավորման ուղղությամբ:

 Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարող հարցի հետ կապված լավատեսական պնդումներ անել, հակառակը, միշտ էլ ասել է, որր պետք չէ մոռանալ`պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի կարող է բռնկվել:

«Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել դուրս բերել հարցի կարգավորումը բանակցային հունից:Հայաստանը պետք է դիմակայի այս գործիքին՝ նաև ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, Ղարաբաղի հարցը պետք է դիտարկել լայն կոնտեքստում: «ՀՀ-ն բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում: Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ: Մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել».-ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica