close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+9°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդների նստացույցը կշարունակվի մինչև եկամտահարկի համահարթեցմանը վերաբերող օրենքի քվեարկությունը. ուղիղ

Հասարակություն

19 Հունիսի 2019, 18:06
 ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդների նստացույցը կշարունակվի մինչև եկամտահարկի համահարթեցմանը վերաբերող օրենքի քվեարկությունը. ուղիղ

ԱԺ շենքի առջև վաղ առավոտից մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը:

«Այս պահին դեռ ընթանում է մեր նստացույցը: Այսօր մեր երիտասարդները գիշերելու են ԱԺ-ի շենքի դիմաց: Նստացույցը շարունակվելու է Ազգային ժողովում հարցի շուրջ քննարկման ողջ ընթացքում: Նախաձեռնության անդամները պատրաստ են նստել ԱԺ դարպասների մոտ մինչեւ կողմ արտահայտվող պատգամավորներն անդրադառնան, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունների փաթեթի հետեւանքով աղքատի եւ հարուստի միջեւ գտնվող անդունդն էլ ավելի է խորանալու` աղքատին դարձնելով ավելի աղքատ իսկ հարուստին` ավելի հարուստ։ Այդ իսկ պատճառով նախաձեռնությունը պահանջում է դեմ քվեարկել այս փաթեթին։»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ահազանգ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արշակ Մեսրոպյանը:

ԱՀԱԶԱՆԳ-ի լուսանկարը:

Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցումը։

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica