close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԾԿՀ-ն հստակեցրել է էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը

Հասարակություն

19 Հունիսի 2019, 17:43
 ՀԾԿՀ-ն հստակեցրել է էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 19-ի նիստի որոշմամբ հստակեցվեց էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորեցվեց սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), ընդհատման և վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկատվություն հրապարակել իր վեբ-կայքի, իսկ առնվազն 1 օր առաջ՝ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` օրը երկու անգամ: (Գործող կանոններում մատակարարը սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ իր վեբ-կայքում հրապարակում է նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները):
 
Լրամշակվել է նաև առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափման ենթարկելու ընթացակարգը և սահմանվել է սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո այն մատակարարի կողմից երաշխավորված պահպանման ժամկետը։ Մասնավորապես, էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգի ներդրման շրջանակում ապահավաքակցված  առևտրային հաշվառքի սարքերը մատակարարի մոտ պահպանվում են առնվազն 3 ամիս՝ եթե սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը և 6 ամիս՝ սպառողի կողմից ապահավաքակցմանը ներկա չգտնվելու դեպքում:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica